Աստղագուշակը հոկտեմբերի 16-ի համար

FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում Ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի։

Խոյ

Խոյերն այսօր հակված են գործել ըստ տրամադրության: Ազարտի աղբյուր կարող է դառնալ վեճի, դիմակայության գագաթնակետը, սակայն էնտուզիազմը կայուն մեծություն չի լինի և շուտով կսկսի մարել: Երբ և ինչպես դուր գալ խաղից` առանց կրիտիկական կորուստների, կհուշի ինտուիցիան: Լավ է զբաղվել գործերով, որոնց մղում է հոտառությունը: Մթերքի, օրվա ռեժիմի ընտրության հարցում արժե լսել օրգանիզմի ազդանշանները: Քնից առաջ արժե է մտածել նյութական վիճակի մասին:

Ցուլ

Քանի երեկոն վրա չի հասել, Ցուլերին խորհուրդ է տրվում ապավինել բախտին և չփորձել խստորեն ղեկավարել դեպքերի ընթացը: Ամեն ինչ ձեր ուզածով անելու փորձը կարող է նյարդայնացնել ցածր արդյունավետության պատճառով, մինչդեռ բախտին վստահելը խոստանում է մի շարք հետաքրքիր, թարմ տպավորություններ: Եթե ցանկանում եք կենտրոնանալ ձեր գործերի վրա, ստիպված կլինեք սպասել մինչև օրվա վերջ: Այդ ժամանակ շատ բան կընկնի իր տեղը:

Երկվորյակ

Երկվորյակները կարող են շարունակել ընտրած գործելաոճը, քանզի մինչ երեկո շատ բան չի փոխվի: Օրվա հիմնական մասն ավելի լավ է անցկացնել համախոհների հետ, նույնիսկ եթե հայացքներում կան անհամաձայնություններ: Ռոմանտիկ հարաբերությունների զարգացումն ավելի լավ է հետաձգել: Ակտիվության գագաթնակետը, նորությունների և քննարկումների ալիքը կլինի առավոտյան: Երեկոյան կոլեկտիվ միջոցառումների նկատմամբ հետաքրքրությունը կնվազի:

Խեցգետին

Խեցգետինների համար այսօր բնական է թարմ զգացողությունների նկատմամբ ձգտումը: Առօրյան և տեղաշարժերի բացակայությունը կարող են ազդել նյարդերի վրա: Հնարավոր է ծնողների, ընկերների հետ հարաբերությունների ձևափոխում: Երեկոյան, ընդհակառակը, կայունություն կցանկանաք: Եթե ձեր մարմինը և նյարդային համակարգը հանգստի կարիք են զգում, խելամիտ չէ ձեզ հավելյալ ծանրաբեռնվածությունների ենթարկելը:

Առյուծ

Առյուծների համար օրը միանգամայն դրական կսկսվի, հատկապես, եթե հաջողությամբ հաղթահարել եք վերջին դժվարությունները: Հաջողությունից ոգեշնչումը կարող է մղել հետագա սխրանքների, սակայն աստղերը հուշում են, որ այսօր դրանցից ավելի լավ է խուսափել: Օրը պահանջում է պահպանել հավասարակշռությունը: Արժե թուլացնել տեմպերը, հանգիստ տալ ձեզ և մյուսներին: Ընթրիքին կարելի է ձեզ պարգևատրել հարկադրված զրկանքների համար:

Կույս

Կույսերին աստղերը խորհուրդ են տալիս գործել ըստ իրավիճակի, ժամանակին օգտվել հետաքրքիր հնարավորություններից: Չարժե այսօրվա վրա հատուկ հույսեր դնել, եթե նպատակ ունեք հասնելու առավելագույն, երաշխավորված արդյունքի: Իրավիճակն ավելի հարմար է փորձերի և սխալների, փորձի ձեռքբերման և գիտակցման, հնարավորությունների ուսումնասիրման համար: Բացառված չէ, որ ամենակառուցողական լուծումները գտնեք օրվա վերջում:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ չի տրվում այս օրն ընտրել նախաձեռնությունների կամ իրենց դիրքերի ամրապնդման համար: Եթե ինչ-որ մեկի հետ լարված հարաբերություններ են հաստատվել, կոնֆլիկտի արձագանքները կզգացվեն մինչ երեկո: Առավել բարդ է օրվա առաջին կեսը: Այդ ժամանակ տարաձայնություններն ավելի սուր և անձնական կընկալեք: Օրվա վերջում շեշտերը կարող են տեղափոխվել նյութական ասպեկտների վրա: Չարժե շտապել արմատական որոշումներում:

Կարիճ

Կարիճներին խորհուրդ է տրվում գործել ըստ իրավիճակի և ոչ մի լուրջ քայլ չձեռնարկել: Այն, ինչը հուզում է այժմ, մի քանի օրից կարող է անհետաքրքիր դառնալ, կորցնել արդիականությունը կամ նախնական իմաստը: Մասնավորապես, աստղերը խորհուրդ չեն տալիս շտապել ֆինանսական և նյութական հարցերի լուծման մեջ: Երեկոն ցույց կտա ձեզ համար կարևոր հարաբերություններում ներդաշնակության աստիճանը: Հնարավոր է զգաք, որ ժամանակն է ինչ-որ բան փոխելու:

Աղեղնավոր

Այսօր Աղեղնավորները հակված են թեթև նայել շատ հարցերի, այդ թվում` նյութական: Հնարավոր է ձեզ թվա, որ ունակ եք դիմանալ առանց շատ բաների: Եթե իդեալիստ եք, ձեզ կարող է գրավել ինչ-որ գաղափարի, այլ ոչ պարգևատրման համար աշխատելու հեռանկարը: Սակայն այն, ինչից կարող եք հեշտությամբ ազատվել այսօր, վաղը ձեզ կարող է նորից պետք գալ: Չարժե սխալ թույլ տալ` ժամանակից շուտ բաժանվելով մի բանից, ինչն արժեք ունի:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար մինչ երեկո պահպանվում է հուզումների, պոռթկումների, անշրջահայաց քայլերի վտանգը: Դա հատկապես հավանական է, եթե ձեր առջև մեծ նպատակ եք դրել, թերագնահատել եք առաջադրանքների ծավալը կամ գերագնահատել եք ձեր ուժերը: Հնարավոր է սուր արձագանք փոփոխություններին: Վաղաժամ ծրագրերը կարող են ուտոպիական լինել: Հոգեկան աշխարհը կայունացնելուն և լուծում գտնելուն կօգնի երեկոն:

Ջրհոս

Դեպքերը, որոնց ներգրավված են Ջրհոսները, երեկոյան կկորցնեն սրությունը, գուցե նաև ակտուալությունը: Չարժե հետաձգել այն, ինչը ցանկանում էիք ասել կամ անել: Օրվա ընթացքում նախնական ազարտը կթուլանա, մտադրությունն իրականացնելու համար կարող է չբավականացնել ձեր կամ մյուսների վճռականությունը: Երեկոյան կարող են իրենց մասին հիշեցնել կենցաղային գործերը, հնարավոր է ձեր ներկայությունը պահանջվի տանը:

Ձկներ

Ձկներին խորհուրդ չի տրվում հույս ունենալ հանգստյան օրերի ավանդական ռեժիմի: Ինչ-որ բան զգալիորեն կտարբերվի իրերի ստանդարտ դասավորությունից: Հարմար պահ է ինչ-որ բան փոխելու կամ փոփոխության հետ համակերպվելու համար, եթե այն տեղի է ունեցել ձեր կամքին հակառակ: Հնարավոր է հետաքրքրություն նոր իրերի նկատմամբ, սակայն մտահղացումներն իրականացնելիս արժե զգույշ լինել, այլապես կարող եք մարտավարական սխալ թույլ տալ:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/CbzTSylWKEI9lH4viTlr.jpg

    Համոզված եմ՝ երկրի վարչապետի երեկվա ելույթի վերաբերյալ կարծիքներ եւ հիացական, եւ ոչ այնքան կլինեն շատ։ Երեկվա ելույթն ինձ համար, ի թիվս շատ այլ հարցերի, կանխագուշակում է մի բան՝ չնայած ելույթում հնչեցված բոլոր պնդումներին` ՀՀ-ում ժողովրդավարությունը հսկայական քայլերով նահանջ է ապրում։ Ես կարող եմ երկար անդրադառնալ դատական համակարգի վրա այս ելույթի ազդեցությանը, վարչապետի՝ սեփական անձից բացի բոլորին իշխանությունից հեռացնելու թեզին, որը քողարկված էր հրապարակում համաժողովրդական որոշում կայացնելու շղարշով, խիստ վիճահարույց այլ հարցերի, բայց այսօր կանդրադառնամ ելույթի միայն մեկ հարթությանը՝ խոսքի ազատությանը։ Մի հետաքրքիր վերլուծություն կա, որը ուղիղ կապ է տեսնում քաղաքացիական խաղաղ անհնազանդության կամ, հայկական տարբերակով, «սիրո եւ համերաշխության հեղափոխության» արդյունքում դրական փոփոխությունների և երկրում ժողովրդավարության և մասնավորապես` խոսքի ազատության բարելավման միջև: Այս առումով նոր կառավարության գործունեության 100 օրը ամփոփելիս ունենք հետևյալ պատկերը.  • ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում բարձրաձայնվում է այն միտքը, որ կառավարության որոշումները պետք է բացառապես ընդունվեն միաձայնությամբ՝ առանց որեւէ դեմ ձայնի (այս կապակցությամբ ընդդիմադիր Ն. Փաշինյանը ծաղրում էր նախկին կառավարություններին),  • Երկրի վարչապետը անում է ոչ հասցեական հայտարարություն՝ թիրախավորելով զանգվածային լրատվության միջոցների «հակապետական» գործունեությունը,  • Նոր կառավարության հասցեին նույնիսկ փոքր-ինչ քննադատություն հնչեցնող լրատվամիջոցի կամ լրագրողների հասցեին միանգամից տարածվում են լրատվամիջոցը «մերժելու» կոչեր, իսկ լրագրողներն էլ արժանանում են անձնական վիրավորանքների,  • Այլակարծությունն աստիճանաբար վերածվում է վերացող երեւույթի: Յուրաքանչյուր տարբերվող կարծիք կամ տեսակետ պիտակավորվում է որպես «հակահեղափոխական» եւ սոցիալական հարթակներում սկիզբ դնում ատելության խոսք ու վիրավորանք պարունակող այնպիսի գրառումների եւ մեկնաբանությունների, որ ակամա ապշում ես, թե ինչ հարուստ երեւակայություն եւ բառապաշար կարելի է օգտագործել վիրավորանքն ու ատելությունն արտահայտելու համար։  • Մինչ այս պահը ես գուցե միամտորեն հույս ունեի, որ կառավարության համար կարեւոր է խոսքի ազատության պաշտպանությունը, քանի որ ժողովրդավարությունը որպես իր գործունեության հիմնական առանցք հռչակած կառավարության համար այն պետք է, որ լիներ գերագույն արժեք, առավել ևս, որ խոսքի ազատության լիարժեք իրացումն է նաև կերտել Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչին: Սակայն երեկ Հանրապետության հրապարակում ուղղակի ոտնակոխ արվեց խոսքի ազատությունը՝ խորացնելով այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը՝ հռչակելով, որ նախ պետք է մտածել, հետո միայն խոսել, իսկ «խոսքի ազատության» երաշխավորն ու հովանավորն էլ ԱԱԾ-ն է: Թերևս  ավելորդ է նշել, որ խոսքի ազատության սկզբունքի ողջ «պերճանքն ու թշվառությունն» այն է, որ անձն ինքն է որոշում՝ մտածի, հետո խոսի, խոսի, հետո մտածի, թե առհասարակ չմտածի։ Կարծում եմ՝ այսօր մենք կանգնած ենք շատ վտանգավոր ու պատասխանատու ճամփաբաժանին: Եթե չփոխվեն մոտեցումները, նշանակում է` մենք հրաժարվում ենք խոսքի ազատությունից, հետեւաբար նաեւ ժողովրդավարությունից։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/2603472549678600

    Կարդալ ավելին