Մեծագույն պատիվ է հանդիպել և ստեղծագործական «օրհնություն» ստանալ դուդուկի վարպետից․ Սերժ Թանկյանը՝ Ջիվան Գասպարյանի մասին․ (լուսանկար)

Երևան ժամանած երգիչ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հանդիպել է հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ:

Նշենք, որ հոկտեմբերի 12-ին լրացավ դուդուկահարի ծննդյան 89-ամյակը:

Հայտնիների հանդիպման մասին հավաստում է Սերժի՝ Instagram սոցիալական ցանցում հրապարակած լուսանկարը, որին նա մեկնաբանել է.

«Որպես երաժիշտ՝ ինձ համար միշտ մեծագույն պատիվ է եղել հանդիպել և ստեղծագործական «օրհնություն» ստանալ դուդուկի վարպետից»:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն