«Սուպեր Մամա 2»-ը արդեն հասանելի է նաև մարզերում

Մեր թիմի համար սկզբունքային է, որ կինոն, որպես արվեստի տեսակ, հասանելի լինի ամբողջ Հայաստանում, այլ ոչ միայն մայրաքաղաքում: Արել ենք ամեն ինչ դա ապահովելու համար! Ստորև ներկայացնում եմ "Սուպեր Մամա 2" ֆիլմի ցուցադրման մարզային ցանկը!!! Բարի դիտում սիրելի հայաստանցիներ!!!!

ՀՈԿՏԵՄԲԵՐ
8-ին Ստեփանակերտ <<Վալեքս>> կինոթատրոն
9-ին Արարատ -Մշակույթի տուն
10-ին Աշտարակ -Մշակույթի կենտրոն
13-ին Դիլիջան -Կինոթատրոն
14-ին Վայք -Մշակույթի տուն
15-ին Գյումրի -Վ.Աճեմյանի անվան պետ.դրամ.թատրոն
16-ին Օշական -Մշակույթի պալատ
16-ին Տաշիր
17-ին Շնող
18-ին Եղեգնաձոր -Մշակույթի կենտրոն
19-ին Իջևան -Մշակույթի կենտրոն
20-ին Ստեփանավան -Ա.Մարգարյանի անվան մշակույթի պալատ
21-ին Արտաշատ -շ.Ազնավուրի մշակույթի կենտրոն
22-ին Վանաձոր -<<Լոռի>> ժամանցի կենտրոն
23-ին Նոյեմբերյան -Կինոդահլիճ
24-ին Արմավիր -Մշակույթի պալատ
25-ին Մեծամոր -Քաղաքային մշակույթի կենտրոն
26-ին Էջմիածին -Մշակույթի կենտրոն
27-ին Ալավերդի -<<Վալեքս Գրուպ>>-ի մշակույթի կենտրոն
28-ին Արթիկ -Տ.Մանսուրյանի անվան մշակույթի պալատ
29-ին Վանաձոր -<<Լոռի>> ժամանցի կենտրոն
29-ին Սպիտակ -Մշակույթի պալատ
30-ին Մեղրի -Մշակույթի պալատ
31-ին Ագարակ -Ագարակի մշակույթի տուն

ՆՈՅԵՄԲԵՐ
1-ին Կապան -Ալ.Շիրվանզադեի անվան պետ.դրամ.թատրոն
2-ին Գորիս -վ.Վաղարշյանի անվան թատրոն
3-ին Սիսիան -հ.Սահյանի անվան մշակույթի տուն
4-ին Վեդի
5-ին Վանաձոր -<<Լոռի>> ժամանցի կենտրոն
7-ին Հրազդան
8-ին Հրազդան
9-ին Գավառ -Մշակույթի տուն
9-ին Մարտունի -Մշակույթի կենտրոն
9-ին Վարդենիկ գյուղ -Վարդենիկի կինոթատրոն
10-ին Վարդենիս -Մշակույթի տուն
11-ին Սևան -Քաղաքային մշակույթի կենտրոն
12-ին Չարենցավան
13-ին Չարենցավան
14-ին Չարենցավան

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.marutyan/posts/1498636953582714

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/CbzTSylWKEI9lH4viTlr.jpg

    Համոզված եմ՝ երկրի վարչապետի երեկվա ելույթի վերաբերյալ կարծիքներ եւ հիացական, եւ ոչ այնքան կլինեն շատ։ Երեկվա ելույթն ինձ համար, ի թիվս շատ այլ հարցերի, կանխագուշակում է մի բան՝ չնայած ելույթում հնչեցված բոլոր պնդումներին` ՀՀ-ում ժողովրդավարությունը հսկայական քայլերով նահանջ է ապրում։ Ես կարող եմ երկար անդրադառնալ դատական համակարգի վրա այս ելույթի ազդեցությանը, վարչապետի՝ սեփական անձից բացի բոլորին իշխանությունից հեռացնելու թեզին, որը քողարկված էր հրապարակում համաժողովրդական որոշում կայացնելու շղարշով, խիստ վիճահարույց այլ հարցերի, բայց այսօր կանդրադառնամ ելույթի միայն մեկ հարթությանը՝ խոսքի ազատությանը։ Մի հետաքրքիր վերլուծություն կա, որը ուղիղ կապ է տեսնում քաղաքացիական խաղաղ անհնազանդության կամ, հայկական տարբերակով, «սիրո եւ համերաշխության հեղափոխության» արդյունքում դրական փոփոխությունների և երկրում ժողովրդավարության և մասնավորապես` խոսքի ազատության բարելավման միջև: Այս առումով նոր կառավարության գործունեության 100 օրը ամփոփելիս ունենք հետևյալ պատկերը.  • ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում բարձրաձայնվում է այն միտքը, որ կառավարության որոշումները պետք է բացառապես ընդունվեն միաձայնությամբ՝ առանց որեւէ դեմ ձայնի (այս կապակցությամբ ընդդիմադիր Ն. Փաշինյանը ծաղրում էր նախկին կառավարություններին),  • Երկրի վարչապետը անում է ոչ հասցեական հայտարարություն՝ թիրախավորելով զանգվածային լրատվության միջոցների «հակապետական» գործունեությունը,  • Նոր կառավարության հասցեին նույնիսկ փոքր-ինչ քննադատություն հնչեցնող լրատվամիջոցի կամ լրագրողների հասցեին միանգամից տարածվում են լրատվամիջոցը «մերժելու» կոչեր, իսկ լրագրողներն էլ արժանանում են անձնական վիրավորանքների,  • Այլակարծությունն աստիճանաբար վերածվում է վերացող երեւույթի: Յուրաքանչյուր տարբերվող կարծիք կամ տեսակետ պիտակավորվում է որպես «հակահեղափոխական» եւ սոցիալական հարթակներում սկիզբ դնում ատելության խոսք ու վիրավորանք պարունակող այնպիսի գրառումների եւ մեկնաբանությունների, որ ակամա ապշում ես, թե ինչ հարուստ երեւակայություն եւ բառապաշար կարելի է օգտագործել վիրավորանքն ու ատելությունն արտահայտելու համար։  • Մինչ այս պահը ես գուցե միամտորեն հույս ունեի, որ կառավարության համար կարեւոր է խոսքի ազատության պաշտպանությունը, քանի որ ժողովրդավարությունը որպես իր գործունեության հիմնական առանցք հռչակած կառավարության համար այն պետք է, որ լիներ գերագույն արժեք, առավել ևս, որ խոսքի ազատության լիարժեք իրացումն է նաև կերտել Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչին: Սակայն երեկ Հանրապետության հրապարակում ուղղակի ոտնակոխ արվեց խոսքի ազատությունը՝ խորացնելով այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը՝ հռչակելով, որ նախ պետք է մտածել, հետո միայն խոսել, իսկ «խոսքի ազատության» երաշխավորն ու հովանավորն էլ ԱԱԾ-ն է: Թերևս  ավելորդ է նշել, որ խոսքի ազատության սկզբունքի ողջ «պերճանքն ու թշվառությունն» այն է, որ անձն ինքն է որոշում՝ մտածի, հետո խոսի, խոսի, հետո մտածի, թե առհասարակ չմտածի։ Կարծում եմ՝ այսօր մենք կանգնած ենք շատ վտանգավոր ու պատասխանատու ճամփաբաժանին: Եթե չփոխվեն մոտեցումները, նշանակում է` մենք հրաժարվում ենք խոսքի ազատությունից, հետեւաբար նաեւ ժողովրդավարությունից։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/2603472549678600

    Կարդալ ավելին