Սարգսյան-Ալիև հանդիպումը նախատեսվում է հաջորդ շաբաթ Ժնևում

Загрузка...

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաջորդ շաբաթվա ընթացքում Ժնևում հանդիպում կունենան: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: «Նիստի ընթացքում հպանցիկ անդրադարձանք նաև գալիք շաբաթվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Ժնևում կայանալիք հանդիպմանը, որը նախաձեռնել են Մինսկի խմբի համանախագահները»,- ընդգծեց Աշոտյանը:

Նա հավելեց, որ արցախյան հիմնախնդրի հետ կապված Հայաստանի դիրքորոշումներին բոլորը ծանոթ են, բոլորովին վերջերս ՀՀ Նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից ևս մեկ անգամ ներկայացրել է այդ դիրքորոշումները: «Հավատարիմ լինելով բանակցային ձևաչափին և Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքներին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահը կմասնակցի հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպմանը՝ չնայած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարություններին»,- եզրափակեց Աշոտյանը:

Նա շեշտեց՝ ակնհայտ է, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ընդունված սկզբունքները մնում են բանակցային գործընթացի և վստահության մթնոլորտի վերականգման ձևավորման բանակցային սեղանին: «Այս տեսանկյունից մենք բազմիցս շեշտել ենք մեր մոտեցումը, որ բանակցային գործընթացի հաջող ընթացքի համար հարկավոր է ստեղծել արժանահավատ և անվտանգ միջավայր, ստեղծել միջադեպերի հետաքննության արժանահավատ մեխանիզմներ»,- եզրափակեց Աշոտյանը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/pmzcO6Gv4WrE5DA5JJid.jpg

    Կարող եք համարել, որ իմ այս նամակը «Ազդարարի մասին» օրենքի առաջին փորձարկումն է Հայաստանում: Եվ այսպես, համաձայն ՀՀ «Վիճակախաղերի մասին» օրենքի հոդված 2-ի 6-րդ կետի «գովազդային վիճակախաղ` կազմակերպվում է ծառայություններ կամ ապրանքներ գովազդելու նպատակով, ընդ որում, շահումային ֆոնդն ամբողջությամբ ձեւավորվում է գովազդատուի կողմից` նրա նախորդ տարվա գործունեության արդյունքում ձեւավորված զուտ շահույթի հաշվին եւ չի կարող գերազանցել տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը: Եթե շահումային ֆոնդն ամբողջությամբ չի ձեւավորվում գովազդատուի կողմից` նրա նախորդ տարվա գործունեության արդյունքում ձեւավորված զուտ շահույթի հաշվին եւ գերազանցում է տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը, ապա տվյալ գործունեությունը դիտվում է որպես վիճակախաղի կազմակերպման գործունեություն.» Ավելի պարզ, եթե այս կամ այն կազմակերպությունը տարին փակել է վնասով, ապա հաջորդ տարի գովազդային վիճակախաղ անցկացնելու իրավունք ունի միայն այն դեպքում, եթե ձեռք է բերել վիճակախաղ անցկացնելու արտոնագիր: Համաձայն ֆինանսական հաշվետվության «Վեգա» խանութների ցանցը 2015 և 2016թթ փակել է վնասով (այդ մասին են վկայում կազմակերպության կայքում բերված տվյալները:http://vega.am/PDFs/fin2016.pdf), սակայն, առանց վիճակախաղի արտոնագիր ձեռք բերելու, 2016 և 2017 թթ կազմակերպել է ավտոմեքենաների գովազդային խաղարկություն, ինչի մասին արդեն գրեթե 2 տարի վկայում են այդ կազմակերպության բազմաթիվ գովազդային հոլովակները գրեթե բոլոր գովազդային հարթակներում:  Համարեք սա տնտեսական հանցագործության մասին հայտարարություն: Անհամբեր կսպասեմ Ձեր պատասխանին Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kocharyankaren/posts/1772463306129559

    Կարդալ ավելին

Քաղաքականություն