Եհովայի վկաները Հայաստանին դատի են տվել ու դատը շահել են

Загрузка...

Նրանք Հայաստանին դատի են տվել, քանի որ նրանց ասել են՝ եկեք, ծառայեք Հայոց բանակում ու պաշտպանեք մեր երկիրը թշնամուց... 
Սրանք անցել են օրենքով իրենց էշը առաջ տանելուն, դիմել են ՄԻԵԴ ու դատը շահել: Այստեղ հայ հասարակությունը պետք է օգնության հասնի Հայաստան երկրին... Անցած տարի էլ դրանցից մեկն էլ ինձ գրել էր, որ ոնց համոզված լինի, որ ես «Հայոց հզոր բանակ» ծրագրով զենք չեմ առնում: Հարցից հասկացա, որ սա էն չի, հետո պարզեցի, որ Եհովայի վկա է... Այդպես էլ ոչ մի բան էլ չփոխանցեց ծրագրին, պարզապես ինձանից ինֆո էր ուզում իմանալ...

Հ.Գ. նախադասության սկզբում փոքրատառ գրելս ուղղագրական սխալ չհամարեք:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/480860482293898

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/pmzcO6Gv4WrE5DA5JJid.jpg

    Կարող եք համարել, որ իմ այս նամակը «Ազդարարի մասին» օրենքի առաջին փորձարկումն է Հայաստանում: Եվ այսպես, համաձայն ՀՀ «Վիճակախաղերի մասին» օրենքի հոդված 2-ի 6-րդ կետի «գովազդային վիճակախաղ` կազմակերպվում է ծառայություններ կամ ապրանքներ գովազդելու նպատակով, ընդ որում, շահումային ֆոնդն ամբողջությամբ ձեւավորվում է գովազդատուի կողմից` նրա նախորդ տարվա գործունեության արդյունքում ձեւավորված զուտ շահույթի հաշվին եւ չի կարող գերազանցել տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը: Եթե շահումային ֆոնդն ամբողջությամբ չի ձեւավորվում գովազդատուի կողմից` նրա նախորդ տարվա գործունեության արդյունքում ձեւավորված զուտ շահույթի հաշվին եւ գերազանցում է տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը, ապա տվյալ գործունեությունը դիտվում է որպես վիճակախաղի կազմակերպման գործունեություն.» Ավելի պարզ, եթե այս կամ այն կազմակերպությունը տարին փակել է վնասով, ապա հաջորդ տարի գովազդային վիճակախաղ անցկացնելու իրավունք ունի միայն այն դեպքում, եթե ձեռք է բերել վիճակախաղ անցկացնելու արտոնագիր: Համաձայն ֆինանսական հաշվետվության «Վեգա» խանութների ցանցը 2015 և 2016թթ փակել է վնասով (այդ մասին են վկայում կազմակերպության կայքում բերված տվյալները:http://vega.am/PDFs/fin2016.pdf), սակայն, առանց վիճակախաղի արտոնագիր ձեռք բերելու, 2016 և 2017 թթ կազմակերպել է ավտոմեքենաների գովազդային խաղարկություն, ինչի մասին արդեն գրեթե 2 տարի վկայում են այդ կազմակերպության բազմաթիվ գովազդային հոլովակները գրեթե բոլոր գովազդային հարթակներում:  Համարեք սա տնտեսական հանցագործության մասին հայտարարություն: Անհամբեր կսպասեմ Ձեր պատասխանին Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kocharyankaren/posts/1772463306129559

    Կարդալ ավելին

Քաղաքականություն