Հակառակորդի կրակոցից զոհված 19-ամյա զինծառայողը մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս է եղել. (լուսանկարներ)

Загрузка...

Վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող Չապլին Արմենի Մարգարյանի մահվան հանգամանքները, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։ 

2017 թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը՝ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ, ով անմիջապես տեղափոխվել է զինհոսպիտալ։

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով: Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը զինհոսպիտալից տեղեկացվել է, որ նույն օրը՝ ժամը 21:00-ին, գրանցվել է զինվորի կենսաբանական մահը: 

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: 

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/P33sUKersBlLyvdeDT8n.jpg

    Ադրբեջանի պաշտպանության նախարարի և երկրի նախագահի հարաբերություններն արդեն մեկ տարի է, ինչ լարված են, ու պատճառն ապրիլյան մարտերի ժամանակ Հասանովի ինքնագլուխ որոշումներն էին: Կասկածներ կան, որ առաջին ձախողված դիվերսիան կատարվել է հենց Հասանովի հրամանով ու նրա գլխավորությամբ: Դրա արդյունքում զոհվեցին բազմաթիվ ադրբեջանցի զինվորներ և երկու ուղղաթիռ օդ բարձրանալուն պես խփվեցին հայկական զինված ուժերի կողմից: Այս ամենից հետո զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր փորձում փրկել իրավիճակը, այնուհետև գործողությանը խառնվում է նաև Իլհամ Ալիևը: Դեպքերից հետո ավելի են սրվում նախարարի ու շտաբի պետի հարաբերությունները, Ալիևն էլ իր հերթին սկսում է մտածել Հասանովի պաշտոնանկության մասին ու նրա տեղում տեսնում է զինված ուժերի շտաբի պետին: Հիմա երկու գեներալներն իրար միս են ուտում նախարարի աթոռի համար: Հասանովը նաև անհանգստացած է, որ պաշտոնանկությունից հետո կարժանանա լրտեսների ճակատագրին: Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է 400 ադրբեջանցի լրտեսից, որոնց մեջ կան և զինվորականներ և քաղաքացիական անձինք: Զինվորականների մեծ մասին տանից փախցրել ու տարել են անհայտ ուղղությամբ: Ընտանիքի անդամներին էլ հայտնել են, որ իրենց որդիները լրտես են եղել ու պատժվել են դրա համար՝ սպանվել են: Զինծառայողների մեծ մասը, ովքեր բացահայտվել են, լրտես Հասանովի շրջապատից են: Ճիշտ է պաշտոնապես Հասանովը չի հայտարարվի լրտես, բայց մեծ է հավանականությունը, որ աթոռը թողնելուց որոշակի ժամանակ հետո նրան նույնպես անհայտ ուղղությամբ կտանեն Մադաթ Գուլիևի ԱԱԾ զորքերը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1485472101501521

    Կարդալ ավելին

Քաղաքականություն