Ֆիլիպ Կիրկորովի հայրը պատմել է որդու հիվանդության մասին, որից ազատվել օգնել է Վանգան

Հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Պետրոսը, առաջին անգամ պատմել է իր որդու հիվանդության մասին, որից ազատվելու հարցում օգնել է հանրահայտ Վանգան։ Պետրոսը խոստովանել է, որ որդին մանուկ հասակում շատ թույլ է եղել, և եթե Վանգայի օգնությունը չլիներ, հայտնի չէ, թե ինչ տեղի կունենար։ Այս մասին հայտնում է rusdialog.ru-ն՝ նշելով, որ Կիրկորովի հայրն այդ մասին պատմել է «Իրականում» հեռուստաշոուի ընթացքում։

Պետրոսը պատմել է, որ հայտնի Վանգայի մոտ եղել է երեք անգամ։ Առաջին անգամ նա այցելել է նրան Պետրիչ քաղաքում, որտեղ ստուգել է գուշակության հնարավորությունները։ Նա նոր ծանոթացած աղջկա հետ ձևացել է նշանադրված, սակայն Վանգան նրանց ներս չի թողել՝ ասելով. «Դուք եկել եք խաբեությամբ»։ Երկրորդ այցը Պետրոսի համար ավելի հաջող է եղել։ Հանրահայտ կինը նրան ասել է միջոց, թե ինչպես ազատվի ոտքի տանջող ցավից։ Խնդիրը կարգավորվեց, սակայն շուտով 10-ամյա Ֆիլիպի մոտ ստամոքսի ծանր հիվանդություն սկսվեց, որը բժիշկներն ի զորու չէին բուժել։ Այդ ժամանակ Պետրոսը կրկին դիմեց Վանգային։ Վերջինս խորհուրդ տվեց ձիթապտղի յուղով չիչխան օգտագործել։ Վանգայի խորհրդով հիվանդությունը հեռացել է Ֆիլիպից։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/CbzTSylWKEI9lH4viTlr.jpg

    Համոզված եմ՝ երկրի վարչապետի երեկվա ելույթի վերաբերյալ կարծիքներ եւ հիացական, եւ ոչ այնքան կլինեն շատ։ Երեկվա ելույթն ինձ համար, ի թիվս շատ այլ հարցերի, կանխագուշակում է մի բան՝ չնայած ելույթում հնչեցված բոլոր պնդումներին` ՀՀ-ում ժողովրդավարությունը հսկայական քայլերով նահանջ է ապրում։ Ես կարող եմ երկար անդրադառնալ դատական համակարգի վրա այս ելույթի ազդեցությանը, վարչապետի՝ սեփական անձից բացի բոլորին իշխանությունից հեռացնելու թեզին, որը քողարկված էր հրապարակում համաժողովրդական որոշում կայացնելու շղարշով, խիստ վիճահարույց այլ հարցերի, բայց այսօր կանդրադառնամ ելույթի միայն մեկ հարթությանը՝ խոսքի ազատությանը։ Մի հետաքրքիր վերլուծություն կա, որը ուղիղ կապ է տեսնում քաղաքացիական խաղաղ անհնազանդության կամ, հայկական տարբերակով, «սիրո եւ համերաշխության հեղափոխության» արդյունքում դրական փոփոխությունների և երկրում ժողովրդավարության և մասնավորապես` խոսքի ազատության բարելավման միջև: Այս առումով նոր կառավարության գործունեության 100 օրը ամփոփելիս ունենք հետևյալ պատկերը.  • ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում բարձրաձայնվում է այն միտքը, որ կառավարության որոշումները պետք է բացառապես ընդունվեն միաձայնությամբ՝ առանց որեւէ դեմ ձայնի (այս կապակցությամբ ընդդիմադիր Ն. Փաշինյանը ծաղրում էր նախկին կառավարություններին),  • Երկրի վարչապետը անում է ոչ հասցեական հայտարարություն՝ թիրախավորելով զանգվածային լրատվության միջոցների «հակապետական» գործունեությունը,  • Նոր կառավարության հասցեին նույնիսկ փոքր-ինչ քննադատություն հնչեցնող լրատվամիջոցի կամ լրագրողների հասցեին միանգամից տարածվում են լրատվամիջոցը «մերժելու» կոչեր, իսկ լրագրողներն էլ արժանանում են անձնական վիրավորանքների,  • Այլակարծությունն աստիճանաբար վերածվում է վերացող երեւույթի: Յուրաքանչյուր տարբերվող կարծիք կամ տեսակետ պիտակավորվում է որպես «հակահեղափոխական» եւ սոցիալական հարթակներում սկիզբ դնում ատելության խոսք ու վիրավորանք պարունակող այնպիսի գրառումների եւ մեկնաբանությունների, որ ակամա ապշում ես, թե ինչ հարուստ երեւակայություն եւ բառապաշար կարելի է օգտագործել վիրավորանքն ու ատելությունն արտահայտելու համար։  • Մինչ այս պահը ես գուցե միամտորեն հույս ունեի, որ կառավարության համար կարեւոր է խոսքի ազատության պաշտպանությունը, քանի որ ժողովրդավարությունը որպես իր գործունեության հիմնական առանցք հռչակած կառավարության համար այն պետք է, որ լիներ գերագույն արժեք, առավել ևս, որ խոսքի ազատության լիարժեք իրացումն է նաև կերտել Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչին: Սակայն երեկ Հանրապետության հրապարակում ուղղակի ոտնակոխ արվեց խոսքի ազատությունը՝ խորացնելով այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը՝ հռչակելով, որ նախ պետք է մտածել, հետո միայն խոսել, իսկ «խոսքի ազատության» երաշխավորն ու հովանավորն էլ ԱԱԾ-ն է: Թերևս  ավելորդ է նշել, որ խոսքի ազատության սկզբունքի ողջ «պերճանքն ու թշվառությունն» այն է, որ անձն ինքն է որոշում՝ մտածի, հետո խոսի, խոսի, հետո մտածի, թե առհասարակ չմտածի։ Կարծում եմ՝ այսօր մենք կանգնած ենք շատ վտանգավոր ու պատասխանատու ճամփաբաժանին: Եթե չփոխվեն մոտեցումները, նշանակում է` մենք հրաժարվում ենք խոսքի ազատությունից, հետեւաբար նաեւ ժողովրդավարությունից։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/2603472549678600

    Կարդալ ավելին