Ինչպես է Շիրակի պետհամալսարանի ռեկտորը խաբել ՀՀ ԿԳ նախարարին և վարչապետի ստուգողներին

Загрузка...

Հոկտեմբերի 9-ին Շիրակի պետհամալսարանի աշխատակիցները վերջապես ստացան իրենց աշխատավարձը...Սեպտեմբերի 1-ին ԲՈՒՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմին հավաստիացրեցին,որ նրանց ժամավճարով են վարձատրելու,սակայն մեկ տարի առաջ 500 միլիոն դրամ ժառանգած ռեկտոր Մինասյանը հիմա հայտարարում է,որ ԲՈՒՀ-ի բյուջեն ճեղքվածք ունի և ամեն ինչ արել է և անում է նույն պրոֆեսորադասախոսական անձնակազմի հաշվին խնայողություններ անելու նպատակով...Դրա համար որոշվել էր համալսարանում ինտեգրված ուսուցում կազմակերպել, թերբեռնված կուրսերի մոտ,որոնց "թերբեռնված" լինելը որոշել էր ռեկտոր Մինասյանը,լսարանային ժամերը կրճատել էր 50 %-ով...Այս որոշումներն հակաօրինական էին և շուտով ԿԳ նախարարի 5 հոգանոց ստուգող խմբի այցի օրը,հոկտեմբերի 2-ին պարոն Մինասյանը արտահերթ գիտխորհուրդի նիստ է հրավիրում և չբեկանելով նախկինում ընդունված ապօրինի որոշումները նոր որոշումներ է ընդունում,որոնցից մեկը՝ժամավճարային համակարգից դրույքաչափերին անցնելն էր...Արդյունքում`պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձները կրկին նվազեցին...Այսպես,ըստ այդ որոշման` մեկ դրույքի համար պրոֆեսորները վարձատրվելու են 210 հազար դրամ, դոցենտները՝180 հազար դրամ,գիտթեկնածուները՝170 հազար դրամ,իսկ գիտական կոչում չունեցող դասախոսները՝150 հազար դրամ...

Քանի որ ԲՈՒՀ-ում շատ քչերն ունեն մեկ դրույք,ապա շատ դասախոսներ չեն կարող ստանալ վերը նշված աշխատավարձերը... Երբ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը սեպտեմբերի 27-ին ժամանեց Շիրակի պետհամալսարան,մեզ՝հանրապետության նախագահին և վարչապետին "բաց նամակով" դիմաց դասախոսներիս հետ հանդիպման ժամանակ ասաց,որ ռեկտոր Մինասյանը իրեն հավաստիացրել է,որ ԲՈՒՀ-ի դասախոսների և ադմինիստրատիվ կազմի աշխատավարձերի տարբերությունը շատ չնչին է,որն իհարկե,մեզ մոտ քմծիծաղ առաջացրեց,քանի որ նույնիսկ այդ ժամանակ,երբ դեռ գործում էր ժամավճարային համակարգը,դասախոսները երազում էին ստանալ այնպիսի աշխատավարձ,ինչպիսին ստանում են ռեկտորի յուրայինները՝խորհրդականը,օգնականը,գործավարը,բժիշկը իր բուժքույրով, ուսումնագիտական-խորհրդատվական կենտրոն-գրադարանի տնօրենը,Որակի ապահովման կենտրոնի տնօրենը,գլխավոր հաշվապահը,գլխավոր ֆինանսիստը,իրավաբանը և այլն...Իսկ հիմա,երբ արդեն պարզ է,թե ով որքան աշխատավարձ է ստանալու,կարելի է մի քանի համեմատություններ անել...

Օրինակ,ԲՈՒՀ-ում ՄԵԿ դրույքով աշխատող պրոֆեսորը և ռեկտորի թոշակառու գործավարուհին,ով միայն թեյ և սուրճ է մատակարարում ռեկտոր Մինասյանին, ստանում են գրեթե նույն աշխատավարձը՝210 և 200 հազարական դրամ համապատասխանաբար,որը խայտառակություն է...Ռեկտորի խորհրդականը և օգնականը,որոնք գիտական կոչում չունեն և ԲՈՒՀ-ական կրթությունից ոչինչ չեն հասկանում, ստանում են 300 և 250 հազարական դրամ աշխատավարձ,որը գրեթե 1,5 անգամ գերազանցում է ՄԵԿ դրույքով աշխատող դոցենտների և գիտթեկնածուների աշխատավարձերը...Համալսարանի թոշակառու բժիշկի 250 հազար դրամ ամսական աշխատավարձին կնախանձեն "Գյումրի" ԲԿ-ի շատ բժիշկներ...

Նույնը վերաբերում է բուժքրոջը...Օրական 5-6 վիրահատության ներկա նույն ԲԿ-ի բուժքույրը ստանում է մոտ 100 հազար դրամ,իսկ ԲՈՒՀ-ի բուժքույրը՝95 հազար դրամ...Անհամեմատելի են ռեկտորի "սուպեր" մտերիմների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձերի համեմատությունը...Գիտական կոչում չունեցող ուսումնագիտական-խորհրդատվական կենտրոն-գրադարանի տնօրենը,գլխավոր ֆինանսիստը,գլխավոր հաշվապահը,Որակի կենտրոնի տնօրենն ամսական ստանում են 350 հազարական դրամ...Հետաքրքիր է,ու՞մ հաշվին...Այս ամենից հետո ռեկտոր Մինասյանը կարող է բարձրաձայնել,որ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ԲՈՒՀ-ի վարչական աշխատողների աշխատավարձերի տարբերությունը չնչի՞ն է...

Իմ ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն,երբ անցած տարի ԲՈՒՀ էր այցելել վարչապետ Կարեն Կարապետյանի վերահսկողական ծառայությունը,ռեկտոր Մինասյանը ցանկանալով թաքցնել իր մտերիմ շրջապատի աստղաբաշխական աշխատավարձերը դիմել էր կեղծիքի՝ստուգողներին ներկայացվել էր "թարմ" պատրաստված հաստիքացուցակ, որտեղ "պրոֆեսորագործավարուհու" և "ակադեմիկոսաօգնական-խորհրդականների" դիմաց չնչին աշխատավարձերի թվեր է նկարել... 
Այսինքն`պարոն Մինասյանը,ով մեկ անգամ փաստաթղթավորված էր խաբել վարչապետի ստուգողներին,այս անգամ արդեն բանավոր խաբել է ԿԳ նախարարին...

Հ.Գ.Միայն Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Մինասյանի թեթև ձեռամբ դոկտորը և ռեկտորի գործավարուհին վարձատրվում են նույնչափ...

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1503474563069821

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/P33sUKersBlLyvdeDT8n.jpg

    Ադրբեջանի պաշտպանության նախարարի և երկրի նախագահի հարաբերություններն արդեն մեկ տարի է, ինչ լարված են, ու պատճառն ապրիլյան մարտերի ժամանակ Հասանովի ինքնագլուխ որոշումներն էին: Կասկածներ կան, որ առաջին ձախողված դիվերսիան կատարվել է հենց Հասանովի հրամանով ու նրա գլխավորությամբ: Դրա արդյունքում զոհվեցին բազմաթիվ ադրբեջանցի զինվորներ և երկու ուղղաթիռ օդ բարձրանալուն պես խփվեցին հայկական զինված ուժերի կողմից: Այս ամենից հետո զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր փորձում փրկել իրավիճակը, այնուհետև գործողությանը խառնվում է նաև Իլհամ Ալիևը: Դեպքերից հետո ավելի են սրվում նախարարի ու շտաբի պետի հարաբերությունները, Ալիևն էլ իր հերթին սկսում է մտածել Հասանովի պաշտոնանկության մասին ու նրա տեղում տեսնում է զինված ուժերի շտաբի պետին: Հիմա երկու գեներալներն իրար միս են ուտում նախարարի աթոռի համար: Հասանովը նաև անհանգստացած է, որ պաշտոնանկությունից հետո կարժանանա լրտեսների ճակատագրին: Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է 400 ադրբեջանցի լրտեսից, որոնց մեջ կան և զինվորականներ և քաղաքացիական անձինք: Զինվորականների մեծ մասին տանից փախցրել ու տարել են անհայտ ուղղությամբ: Ընտանիքի անդամներին էլ հայտնել են, որ իրենց որդիները լրտես են եղել ու պատժվել են դրա համար՝ սպանվել են: Զինծառայողների մեծ մասը, ովքեր բացահայտվել են, լրտես Հասանովի շրջապատից են: Ճիշտ է պաշտոնապես Հասանովը չի հայտարարվի լրտես, բայց մեծ է հավանականությունը, որ աթոռը թողնելուց որոշակի ժամանակ հետո նրան նույնպես անհայտ ուղղությամբ կտանեն Մադաթ Գուլիևի ԱԱԾ զորքերը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1485472101501521

    Կարդալ ավելին

Քաղաքականություն