Վալերի Մելաձեի դուստրն ամուսնացել է Մարոկկոյում (լուսանկարներ)

Загрузка...

Հայտնի երգիչ և երգահան Վալերի Մելաձեի ավագ դուստրը՝ Ինգան, ամուսնացել է Մարոկկոյում: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հայտնելով, որ նրա ընտրյալը մարոկկացի Նուրի Վերգեզեն է:

Հարսնաքրոջ պարտականությունները կատարել են Ինգայի քույրերը՝ Սոֆյան և Արինան: Իսկ ինքը՝ Մելաձեն, դստերն ուղեկցել է դեպի խորան:

Աղբյուրը նշում է, որ իրենց առաջին պարը հարսն ու փեսան կատարել են Մելաձեի բալլադներից մեկի ներքո:

Զույգն ամուսնությունը գրանցել է դեռևս այս տարվա հունվարին Քեմբրիջ քաղաքում, սակայն այդ օրը Մելաձեն ներկա չի գտնվել դստեր պսակադրությանը:

Ինգան Մելաձեի ավագ դուստրն է առաջին ամուսնությունից: Նա 26 տարեկան է և իր ամուսնու հետ ծանոթացել է Անգլիայում: Ինգայի ամուսինը ծնվել է Անգլիայում, սակայն ծագումով մարոկկացի է: ԶԼՄ-ների տվյալներով՝ նա ֆինանսիստ է։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/P33sUKersBlLyvdeDT8n.jpg

    Ադրբեջանի պաշտպանության նախարարի և երկրի նախագահի հարաբերություններն արդեն մեկ տարի է, ինչ լարված են, ու պատճառն ապրիլյան մարտերի ժամանակ Հասանովի ինքնագլուխ որոշումներն էին: Կասկածներ կան, որ առաջին ձախողված դիվերսիան կատարվել է հենց Հասանովի հրամանով ու նրա գլխավորությամբ: Դրա արդյունքում զոհվեցին բազմաթիվ ադրբեջանցի զինվորներ և երկու ուղղաթիռ օդ բարձրանալուն պես խփվեցին հայկական զինված ուժերի կողմից: Այս ամենից հետո զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր փորձում փրկել իրավիճակը, այնուհետև գործողությանը խառնվում է նաև Իլհամ Ալիևը: Դեպքերից հետո ավելի են սրվում նախարարի ու շտաբի պետի հարաբերությունները, Ալիևն էլ իր հերթին սկսում է մտածել Հասանովի պաշտոնանկության մասին ու նրա տեղում տեսնում է զինված ուժերի շտաբի պետին: Հիմա երկու գեներալներն իրար միս են ուտում նախարարի աթոռի համար: Հասանովը նաև անհանգստացած է, որ պաշտոնանկությունից հետո կարժանանա լրտեսների ճակատագրին: Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է 400 ադրբեջանցի լրտեսից, որոնց մեջ կան և զինվորականներ և քաղաքացիական անձինք: Զինվորականների մեծ մասին տանից փախցրել ու տարել են անհայտ ուղղությամբ: Ընտանիքի անդամներին էլ հայտնել են, որ իրենց որդիները լրտես են եղել ու պատժվել են դրա համար՝ սպանվել են: Զինծառայողների մեծ մասը, ովքեր բացահայտվել են, լրտես Հասանովի շրջապատից են: Ճիշտ է պաշտոնապես Հասանովը չի հայտարարվի լրտես, բայց մեծ է հավանականությունը, որ աթոռը թողնելուց որոշակի ժամանակ հետո նրան նույնպես անհայտ ուղղությամբ կտանեն Մադաթ Գուլիևի ԱԱԾ զորքերը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1485472101501521

    Կարդալ ավելին

Քաղաքականություն