Աստղագուշակը հոկտեմբերի 7-ի համար

Загрузка...

FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում Ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի։

Խոյ

Կոնկրետ արդյունքների ձգտող Խոյերի համար օրը կարող է ամենաարդյունավետը չլինել: Տրամադրությունն ավելի շուտ ռոմանտիկ, քան գործնական կլինի: Օրվա ընդհանուր մթնոլորտը տրամադրում է աշխարհայացքի ընդլայնման, երազկոտության: Կարող են ժամանակավորապես թուլանալ հայրենիքի հետ կապերը: Հնարավոր է ցանկանաք ազատվել պարտքի և պատասխանատվության բեռից, զգալ ազատության համը:

Ցուլ

Օրը ցրում է Ցուլերի ուշադրությունը, կարող է իրերի նկատմամբ հայացքն ավելի լավատեսական և անհոգ դարձնել: Այն, ինչը երեկ անհանգստացնում և բարձր զգոնության էր հարկադրում, այսօր կարող է ավելի անմեղ և նույնիսկ զվարճալի թվալ: Թեթևամտության պահը տեղին է, եթե գործերում լիարժեք կարգ եք հաստատել: Իրադրությունը կարող է հակել ոչ մեծ չծրագրված արկածների, խիստ կանոններից և հիմնական ուղղությունից շեղման:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում ավելի թեթև վերաբերվել ուրիշի պահվածքում մանր տարօրինակություններին, իրադարձությունների ոչ միանշանակ ընթացքին: Օրվա ընթացքում հնարավոր են անսպասելի պահեր շփման մեջ, բացառված չեն ստուգված գործընկերոջ կողմից ոչ տիպիկ արարքները: Չարժե այսօր լուրջ բանակցություններ, համագործակցության մեկնարկ ծրագրել. երկրորդ կողմի դիրքորոշումը կարող է ինչ-որ բանում փոխվել:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ չի տրվում այսօր գործողությունների լիակատար ազատության հույս ունենալ. շատ բաներ կթելադրեն հանգամանքները: Միևնույն ժամանակ, պետք չէ վախենալ լուրջ բարդացումներից. օրը խոստանում է ցանկացած խնդրի մեղմացում: Վախերի մի մասն անիմաստ կլինի: Կարող եք անցնել գործի ամենակրիտիկական փուլը: Որոշ ստանդարտ քայլեր յուրօրինակ արդյունք կտան, էֆեկտը կարող է երկիմաստ լինել:

Առյուծ

Առյուծներին օրը ներքուստ և արտաքուստ թուլանալու, պակաս լուրջ դառնալու կոչ է անում: Արժե ժամանակ գտնել հոբբիի համար կամ հետևել տրամադրությանը: Շատ բաների նկատմամբ հայացքն ավելի լավատեսական կդառնա: Հնարավոր է ստեղծագործական ազդակ, արկածի, հանգստի մասին միտք: Սակայն ձեզ դժվար կլինի նման ալիքի վրա մնալ մինչ գիշեր. օրվա վերջում իրենց մասին կարող են հիշեցնել պարտականությունները կամ վախերը:

Կույս

Կույսերին խորհուրդ չի տրվում այսօրվա համար նախաձեռնություններ և պատասխանատու միջոցառումներ ծրագրել: Չնայած հաշվարկներին, ցանկություններին և պայմանավորվածություններին՝ ճակատագիրը կարող է յուրովի տնօրինել ձեր կյանքը և ստիպել փոխել նախնական ծրագիրը: Օրվա ընթացքում հնարավոր են անկանխատեսելի հանգամանքներ ընտանիքում, անսպասելի շրջադարձեր ձեր տրամադրության մեջ:

Կշեռք

Կշեռքներին աստղերը թույլ են տալիս օրվա հիմնական մասն ազատ ռեժիմում անցկացնել: Այսօր այնքան էլ արդյունավետ չեն նպատակային ուղևորությունները, այցերը, որոնումները. միանգամայն հնարավոր է, որ ինչ-որ հանգամանք ձեզ շեղի: Հնարավոր են թյուրիմացություններ ճանապարհին: Տրամադրությունը կարող է տեղը զիջել երևակայությանը: Երեկոն կավելացնի որոշակիությունը, կստիպի ավելի ռացիոնալ և գործնական մտածել:

Կարիճ

Կարիճներին աստղերը հուշում են, որ այսօր չարժե գործնական որոշումներ կայացնել: Հանգամանքների պատահական ընթացքը կարող է մտքերը ռիսկային ուղղությամբ շեղել, կանգեցնել տվյալ պահին անիրագործելի երազանքի կամ հերթական գայթակղության առջև: Կարող են երկրորդ պլան մղվել խնայողության և զգուշավորության պատկերացումները, բացառված չէ վնասը կամ անուշադրության պատճառով միջոցների արտահոսքը:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար օրը կարող է սկսվել բացասական նոտայից, սակայն տրամադրությունը հետզհետե կբարձրանա: Հնարավոր է վախերը կորցնեն իմաստը կամ դրանց այլ լույսի ներքո նայեք: Սակայն աստղերը խորհուրդ չեն տալիս ընկնել հակառակ ծայրահեղության մեջ՝ ավելորդ իդեալականացնելով ձեզ, մարդկանց կամ իրադրությունը: Հնարավոր են կասկածներ՝ կապված իրադարձություններում սեփական դերի հետ:

Այծեղջյուր

Այծեղջյուրները մինչ օրվա վերջ կարող են գտնվել վիրտուալ տիրույթում: Շնորհիվ երևակայության՝ այսօր կարելի է մտովի թափառել հեռավոր տարածքներում, վերամարմնավորվել այլ մարդու կամ մտացածին կերպարի: Հստակ որոշում կայացնելուն կարող է խանգարել ներքին տատանումը կամ հեռանկարների անպարզությունը: Հնարավոր է հետաքրքրություն իրադարձությունների հոգևոր կամ փիլիսոփայական ասպեկտի նկատմամբ:

Ջրհոս

Ջրհոսներն այսօր անտարբեր չեն լինի ապագայի թեմայի նկատմամբ: Բացառված չէ, որ գալիքի պատկերը որոշակի մշուշոտ և ֆանտաստիկ լույսի ներքո երևա: Հարմար պահ է տարբեր սխեմաների և ծրագրերի համեմատման համար: Արժե հիշել, որ երևակայությունը կարող է ծուղակը գցել՝ հատկապես որոշակիության բացակայության դեպքում: Երեկոյան կարող եք հայտնաբերել, որ հայտնվել եք փակուղում, և ժամանակն է գաղափարների մի մասից հրաժարվելու:

Ձկներ

Այսօր Ձկներին հեշտ չի լինի գլուխ հանել հնարավոր հեռանկարներից, տարանջատել սեփական և ուրիշի երևակայություններն իրականությունից: Մինչ երեկո կարող եք գտնվել լավ ծանոթ տատանումների մեջ, որոնք խանգարում են վճռական քայլեր կատարելուն: Դյուրավստահությունը, միամտությունը, ավելորդ իդեալիզմը հղի են ինքնախաբեությամբ: Օրվա վերջում ստիպված կլինեք ընդունել, որ որոշ տարբերակներ կասկածելի են:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/pmzcO6Gv4WrE5DA5JJid.jpg

    Կարող եք համարել, որ իմ այս նամակը «Ազդարարի մասին» օրենքի առաջին փորձարկումն է Հայաստանում: Եվ այսպես, համաձայն ՀՀ «Վիճակախաղերի մասին» օրենքի հոդված 2-ի 6-րդ կետի «գովազդային վիճակախաղ` կազմակերպվում է ծառայություններ կամ ապրանքներ գովազդելու նպատակով, ընդ որում, շահումային ֆոնդն ամբողջությամբ ձեւավորվում է գովազդատուի կողմից` նրա նախորդ տարվա գործունեության արդյունքում ձեւավորված զուտ շահույթի հաշվին եւ չի կարող գերազանցել տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը: Եթե շահումային ֆոնդն ամբողջությամբ չի ձեւավորվում գովազդատուի կողմից` նրա նախորդ տարվա գործունեության արդյունքում ձեւավորված զուտ շահույթի հաշվին եւ գերազանցում է տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը, ապա տվյալ գործունեությունը դիտվում է որպես վիճակախաղի կազմակերպման գործունեություն.» Ավելի պարզ, եթե այս կամ այն կազմակերպությունը տարին փակել է վնասով, ապա հաջորդ տարի գովազդային վիճակախաղ անցկացնելու իրավունք ունի միայն այն դեպքում, եթե ձեռք է բերել վիճակախաղ անցկացնելու արտոնագիր: Համաձայն ֆինանսական հաշվետվության «Վեգա» խանութների ցանցը 2015 և 2016թթ փակել է վնասով (այդ մասին են վկայում կազմակերպության կայքում բերված տվյալները:http://vega.am/PDFs/fin2016.pdf), սակայն, առանց վիճակախաղի արտոնագիր ձեռք բերելու, 2016 և 2017 թթ կազմակերպել է ավտոմեքենաների գովազդային խաղարկություն, ինչի մասին արդեն գրեթե 2 տարի վկայում են այդ կազմակերպության բազմաթիվ գովազդային հոլովակները գրեթե բոլոր գովազդային հարթակներում:  Համարեք սա տնտեսական հանցագործության մասին հայտարարություն: Անհամբեր կսպասեմ Ձեր պատասխանին Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kocharyankaren/posts/1772463306129559

    Կարդալ ավելին

Քաղաքականություն