Երևանում կանխվել է ինքնասպանության փորձը

Սեպտեմբերի 26-ին, ժամը 15:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մառի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակի պատշգամբին կանգնած հայտնաբերվել է՝ 1972 թ. ծնված Ա. Ք.-ը:

Փրկարարների, ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է Ա. Ք.-ի ինքնասպանության փորձը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն