Որպես ժյուրի՝ ինձ համար նա հաղթող չէր. Լուսինե Թովմասյանը` «Միսս Արմենիա»-ի մասնակիցների թերությունների մասին և ոչ միայն․ Asekose.am

Загрузка...

Asekose.am-ը գրում է`

Միսս Արմենիա 2017» մրցույթն այլևս անցյալում է: Ընդամենը մի քանի օրից մրցույթի հաղթող 17-ամյա Լիլի Սահակյանը Հայաստանը կներկայացնի «Միսս աշխարհ» միջազգային մրցույթում: 

Սակայն մինչ այդ, այսօր համացանցում բուռն քննարկումներ են ընթանում երեկ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած «Միսս Արմենիա» մրցույթի շուրջ. քննարկվում են դրա ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը, մասնավորապես մրցույթի անկազմակերպ լինելը, մասնակից աղջիկների արտաքին տվյալները մրցույթին համապատասխան չլինելը և վերջապես հաղթողի՝ արժանի լինել-չլինելու հարցը:

Asekose.am-ն այս և այլ հարցերի շուրջ զրուցել է մրցույթի ժյուրիի անդամներից մեկի՝ «Միսս Հայաստան 2003», «Վիցե Միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանի հետ:

«Ընդհանուր առմամբ, արտաքուստ կարծես թե ամեն ինչ շատ լավ էր: Իհարկե, կային կիքսեր, բայց դրանք ամեն տեղ լինում են, և այս մրցույթը բացառություն չէր»,- իր տպավորությունների մասին նշեց Լուսինե Թովմասյանը:

Վերջինս ասաց, որ իր համար մրցույթի 24 մասնակիցներից կային ընդամենը 4 հոգի, ովքեր կարող էին հայտնվել լավագույն եռյակում: Իսկ խոսելով «Միսս Արմենիայի» հաղթողի՝ Լիլի Սարգսյանի մասին, Լուսինեն նշեց.

«Որպես ժյուրիի անդամ՝ հաղթողի դերում իմ ընտրությունը Լիլին չի եղել, փոխարենը նա եղել է ինքս ինձ համար կազմած եռյակում»,- խոստովանեց Լուսինե Թովմասյանը՝ ասելով.

«Նա շատ աշխատելու տեղ ունի: Ամենակարևոր կետերից մեկն այն է, թե ինչպես են աղջիկներն իրենց զգում բեմի վրա: Լիլին իրեն շատ կաշկանդված էր զգում, իսկ դա շատ մեծ խնդիր է: «Միսս աշխարհ»-ին շատ քիչ ժամանակ է մնացել, հուսամ, որ կկարողանան համապատասխան աշխատանքներ տանել նրա հետ, որպեսզի նա կարողանա ինչպես հարկն է ներկայացնել Հայաստանը «Միսս աշխարհ» մրցույթում»:

Հարցին՝ արդյո՞ք իր կարծիքով Լիլի Սահակյանը շանսեր ունի հայտնվելու «Միսս աշխարհ»-ի առաջին երեք հորիզոնականներից մեկում՝ հաշվի առնելով նրա տվյալները, Լուսինե Թովմասյանը տվեց բացասական պատասխան.

«Կարծում եմ՝ ոչ»,- նշեց «Միսս Արմենիա 2017» մրցույթի ժյուրիի անդամ Լուսինե Թովմասյանը:

Իսկ հարցին` աղջիկներից ո՞վ էր իր համար հաղթող, Լուսինեն դժվարացավ հիշել նրա անունը, փոխարենը նշեց տվյալ մասնակցի մրցութային համարը.

«Այս պահին կդժվարանամ նշել ինձ համար հաղթող դառնալու շանսեր ունեցող մասնակցի անունը, բայց կասեմ, որ նա հանդես էր գալիս 16 համարի ներքո, ինչպես նաև ինձ համար արժանի մասնակից էր «Վիցե Միսս Արմենիա» 1–ին տեղը զբաղեցրած Անահիտ Իսահանովան:

Շարունակությունն՝ այստեղ

Նյութի աղբյուր՝ http://asekose.am/hy_AM/news/6/255265-orpes-jyouri-inc-hamar-na-haxtox-cer-lousine-tovmasyane-miss-armenia-i-masnakicneri-teroutyounneri-masin-e-oc-miayn.html

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն