Ծանրորդ Գևորգ Ղահրամանյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Կոսովոյի Պրիշտինայում քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում կրտսեր տարիքային խմբում (մինչև 15 տարեկաններ) Գևորգ Ղահրամանյանը նվաճել է ոսկե մեդալ:

Պոկում վարժությունում հայաստանցի ծանրորդն արժանացել է փոքր արծաթի, սակայն հրումում անվիճելի հաղթանակ է տարել՝ արդեն երկրորդ մոտեցումով (133 կգ) ապահովելով չեմպիոնական ոսկե մեդալը նաև երկամարտում (238 կգ):

Հիշեցնենք, որ սա Հայաստանի երկրորդ ոսկե մեդալն է Եվրոպայի առաջնությունում:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն