Մամիկոնյանց փողոցում կրակել են գազային ատրճանակից. նոր մանրամասներ

Загрузка...

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է.

«Համացանցում տեղեկատվություն է տարածվել, թե Արաբկիրի տարածքում կրակոցներ են հնչել։ Տեղեկացնեմ, որ այսօր ժամը 22.20 Մամիկոնյանց փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում մասնակիցներից մեկը գազային ատրճանակ է կիրառել։

Տուժածներ չկան։ Վիճաբանության մասնակիցների ինքնությունը ճշտվել է, այս պահին ոստիկանության ծառայողները համապատասխան միջոցառումներ են ձեռնարկում նրանց հայտնաբերելու համար։ Կրկնեմ, որ հրազեն չի կիրառվել։ Խորհուրդ եմ տալիս չճշտված տեղեկատվությամբ բնակչության շրջանում ավելորդ լարվածություն չստեղծել»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1792884207406126

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն