Առողջապահության նախարարությունը ցանկանում է վճարովի դարձնել շտապօգնության որոշ կանչեր

Загрузка...

Առողջապահության նախարարությունը ցանկանում է վճարովի դարձնել շտապօգնության որոշ կանչեր: Նրանց խոսքով՝ բազմաթիվ կանչեր ուղղակի անհիմն են, այս փաստարկի դեմ չես կարող ոչինչ ասել, կլինեն նաև այդպիսի դեպքեր, գուցե նաև շատ լինեն:

Հիմա բիզնեսից Առողջապահական ոլորտ տեղափոխված, բազմաթիվ անիմաստ արտահայտությունների նախահայր Լևոն Ալթունյանին մի քանի հարց ուղղենք:

Պրն. Ալթունյան, Դուք՝ որպես նախկին բժիշկ, գիտեք, չէ՞, որ բազմաթիվ մահացու դեպքեր կարող են թեթև սրտխառնոցից ու ամենաթեթև գլխացավից սկսել և 5-10 րոպե ուշ հոսպիտալացվելու պատճառով անդառնալի հետևանք ունենալ:

Հիմա պատկերացրեք միջին վիճակագրական հայ ընտանիք, որտեղ սիգար չեն ծխում, ու գլխացավ է առաջացել, դե գումար էլ չունեն ու ուղղակի կանչ չեն գրանցում, և մարդը մահանում է: Ո՞վ է պատասխան տալու։ Դո՞ւք:

Անգամ եթե օրական 400-1000 անիմաստ կանչից մեկի ընթացքում իրական օգնության կարիք ունեցող մարդու փրկեք, ուրեմն՝ կարելի էր ևս 1000 անգամ կանչ ընդունել:

Հ.Գ. Պետք է փաստեմ, որ մեր շտապօգնության գրեթե բոլոր բժիշկները բարձրակարգ մասնագետներ են ու իրենց գործի գիտակները, ովքեր ամեն օր ռիսկային աշխատանք են կատարում:

Հ.Գ.Գ. Եթե մեկը 5 անգամ կանչ է գրանցում, 5 անգամն էլ՝ անիմաստ, այ իրանից գումար գանձեք, բայց էս ամենը մեծ բիզնես պրոյեկտ մի դարձրեք:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/1243578652414147

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն