«Իրաքի քրդական կառավարության կողմից անցկացվելիք հանրաքվեն անօրինական է». Թուրքիայի ԱԽ

Загрузка...

Ավարտվեց Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստը, որը նախագահում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նիստի ավարտից հետո տարածվել է հաղորդագրություն.

«Իրաքի քրդական կառավարության կողմից անցկացվելիք հանրաքվեն անօրինական է, իսկ նրա արդյունքները անըդունելի են: Այս հանրաքվեն ուղղակիորեն սպառնում է Թուրքիայի ազգային անվտանգությանը, սպառնում է Իրաքի քաղաքական միասնությանը, տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև տարածաշրջնի խաղաղությանը:

Թուրքիան իրեն իրավունք է վերապահում օգտվել միջազգային և երկկողմ կոնվեցանրով վերապահված իրավունքից հանրաքվեի անցկացման դեպքում: Եվս մեկ անգամ կոչ ենք անում քրդական տարածաշրջանային կառավարությանը չեղարկել հանրաքվեի անցկացման հրամանը, այլապես կտուժեն տարածաշրջանի ողջ երկրները»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/473652536348026

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն