Աստղագուշակը սեպտեմբերի 22-ի համար

Загрузка...

FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում Ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի։

Խոյ

Խոյերի համար տեղեկատվական օր է: Ուշադրության են արժանի ոչ միայն նորությունները և ակնհայտ փաստերը, այլև նշանները և ակնարկները:  Չարժե արհամարհել դրանք, եթե առաջացնում են ներքին արձագանք, կանխազգացումներ, արթնացնում են հիշողություններ: Բարենպաստ օր է շփման համար, այդ թվում՝ ազդեցիկ, հարգարժան, հայտնի մարդկանց հետ: Կարելի է անցավ հարմարվել փոփոխված միջավայրին:

Ցուլ

Ցուլերին աստղերը խորհուրդ են տալիս բաց լինել աշխարհին, սակայն ամեն ինչին զգուշավորությամբ վերաբերվել, հույսը բախտի վրա չդնել: Նվերները, բացահայտումները, առաջարկություններն այսօր կարող են այն նշանակությունը չունենալ, որը դուք դրանց վերագրում եք: Ոչ բոլոր խոստումները հետագայում կկատարվեն: Հաջողությունն ավելի շուտ պատահական համանկման հետևանք կլինի, քան ճիշտ, գիտակցված ընտրության պտուղ:

Երկվորյակ

Երկվորյակների բախտը կբերի հանգամանքների կամ ինտուիցիայի շնորհիվ: Լավի նկատմամբ հավատը ոգևորություն կպարգևի: Կարևոր է չխաբվել, իրականությունը տարբերել երևակայություններից, պահպանել ճշգրիտ կողմնորոշիչները: Օրվա մթնոլորտը կարող է տանել դեպի անցյալ, միաժամանակ հիշեցնել և՛ հաճելի պահերի, և՛ հիասթափությունների մասին: Ձեզ նորից կարող են այցելել մեծ հույսերը, պատրանքները և գայթակղությունները:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ է տրվում կապ պահպանել աշխարհի հետ, ներծծել տեղեկատվությունը: Բացահայտ նախաձեռնությունն անտեղին է, քանի դեռ չեք հարմարվել իրադրությանը: Օրը կարող է և՛ հույսեր արթնացնել, և՛ պատրանքներ: Արժե խուսափել վնասակար սովորություններից և ավելի շատ շփվել նրանց հետ, ովքեր հավատում են ձեզ: Կարևոր է ֆիզիկական առողջության նկատմամբ հոգատարությունը:

Առյուծ

Առյուծներին օրն օգնում է պահպանել լավատեսությունը: Եթե ընկճվել եք, ձեզ կոգեպնդի հանգամանքների հաջող ընթացքը, ընդհանուր գաղափարի նկատմամբ հավատը: Բարոյական աջակցություն կարող եք ստանալ ընկերներից կամ ուսուցչից: Չարժե երկար ժամանակ տրվել ապակառուցողական հիշողություններին և ասոցիացիաներին. դրանք կարող են աննկատելիորեն ձեր ջանքերն ուղղել անարդյունավետ ուղղությամբ:

Կույս

Կույսերին այսօր չի խանգարի առողջ թերահավատության չափաբաժինը: Պետք կգա սեփական խելքով ապրելու, հաջող պահի սպասելու ունակությունը: Այսօրվա իրադարձությունները ուրախ տեսք ունեն, սակայն կարող են թակարդ քողարկել: Հնարավոր է նպատակին հասնելու, ներողություն ստանալու, սխալներն ուղղելու հեշտության պատրանքային պատկերացում: Չարժե կողմնորոշվել ուրիշների արժեքներով և ռազմավարություններով:

Կշեռք

Կշեռքներին օրը հույս է ներշնչում, սնում է սեփական ճշմարտացիության և անխոցելիության նկատմամբ հավատը: Հնարավոր է նոր իրողությունների վրա աչք փակելու, ազդանշաններն արհամարհելու գայթակղություն: Աստղերը հուշում են, որ այժմ ավելի լավ է իրավիճակը սթափ տեսնել: Եթե փոխվում է ձեր կարգավիճակը, նպատակը, ռեժիմը, շրջապատը, բարեհոգությունը կարող է անվտանգ չլինել: Արժե ազատվել ինքնասիրահարվածությունից:

Կարիճ

Կարիճներն այսօր հնարավորություն ունեն հետ նայելու, որպեսզի հիշեն և՛ լավը, և՛ վատը: Բացառված չէ, որ հիշողությունների օր լինի, և հանդիպում փնտրեք նախկին գործընկերների, հին ընկերների հետ: Նախաձեռնությունները խորհուրդ է տրվում հետաձգել, քանի դեռ անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծվել մեկնարկի համար, անհրաժեշտ ազդակը չեք ստացել: Չարժե ուժերը վատնել քմահաճույքների վրա, տրվել գայթակղություններին:

Աղեղնավոր

Աղեղնավորներին աստղերը խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել իրենց շրջապատին: Ստեղծված իրավիճակում կարևոր է, թե ինչ մարդիկ են ձեր կողքին, և որ ճամբարին եք մոտ գտնվում: Փորձությունները սարսափելի չեն, եթե շրջապատված եք ընկերներով և գործընկերներով, ում վրա կարող եք հույս դնել: Արժե ավելի բծախնդիր լինել միջնորդի, կողմնակիցների, վստահված անձանց ընտրության հարցում:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում հոգ տանել հնարավոր խնդիրների դեպքում ապահովագրության մասին: Լավագույն պահը չէ ընտանեկան թշնամանքի, աշխատանքային մրցակցության սրման համար: Կարևոր է փոխըմբռնման գալ գործընկերների հետ, պահպանել կորպորատիվ մշակույթի ոգին: Տեղին է վերադաս անձանց ծառայությունների մատուցումը: Չի խանգարի ճշտել առողջության հետ կապված նրբությունները:

Ջրհոս

Ջրհոսներին աստղերը խորհուրդ են տալիս օգտվել պահից, որպեսզի իրավիճակը շրջեն իրենց օգտին: Օրը թույլ է տալիս ղեկավարվել ոգևորությամբ, խաղալ ծանոթ, հարմար կանոններով: Հարմար պահ է հանգստի համար: Արժե պահպանել հոգևոր կապը երեխաների, աշակերտների, գործընկերների հետ: Դժվար չի լինի խաբեությունը կամ սադրանքը զգալը, գայթակղություններից խուսափելը: Անփորձ Ջրհոսներին կօգնի երջանիկ պատահականությունը:

Ձկներ

Ձկներին կարևոր է շփման մեջ ճիշտ տոն ընտրել, ճկունություն դրսևորել տնային գործերում, չսևեռվել թվացյալ բացասականի վրա: Արժե ավելի ընկերասեր լինել ընկերների, գործընկերների, տնեցիների, հյուրերի հետ, խուսափել ամաչկոտությունից, անպարկեշտությունից, թափթփվածությունից, նեղացկոտությունից, հիշաչարությունից: Ճիշտ մարտավարությունը ներդաշնակ մթնոլորտ կապահովի տանը, աշխատավայրում:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն