Հյուսիսային Կորեայից փախած 26-ամյա աղջիկը պատմել է Կիմ Չեն Ինի այլասերությունների մասին. (լուսանկարներ)

Загрузка...

26-ամյա Խի-Յոն Լիմը, ում հայրը հյուսիսային Կորեայի բանակի սպա էր, Mirror պարբերականին պատմել է երկրում տիրող սարսափելի իրավիճակի մասին: Աղջկա խոսքերով՝ Կիմ Չեն Ինը իրեն ոչ մի բանում չի սահմանափակում և ապրում է կայսեր պես՝ ղեկավարելով քաղցից մահացող ժողովրդին:

Խի-Յոնը պատմել է հյուսիսային Կորեայի բռնապետի 5 գլխավոր այլասերությունների մասին:

Նա ստիպում է ավագ դպրոցականներին ներկա գտնվել մարդկանց մահապատժի ենթարկելու գործընթացին: Աղջիկը անձամբ ներկա է գտնվել 11 երաժիշտների մահապատժին, ովքեր մեղադրվում էին  պոռնոֆիլմեր դիտելու մեջ: Այդ օրը մահապատժի գործընթացին ներկա է եղել 10 հազար մարդ;

Նա սեքս-ստրկուհիներ է հավաքագրում դեռահաս աղջիկների խմբից: Բռնապետին սպասարկելու համար հավաքում են ամենագեղեցիկ աղջիկներին: աղջիկները նրան սնունդ են մատուցում, մերսում են անում, և սեքսուալ առումով նույնպես սպասարկում են:

Նա ճաշի վրա հազարավոր դոլարներ է ծախսում, քանի իր երկիրը քաղցում է: Կիմ Չեն Ինի սիրած ճաշատեսակը ծիծեռնակների բներից պատրաստված սուպն է, որը ներկրում են Չինաստանից: Նա նաև չի հրաժարվում ձկնկիթից:

Նա զոմբիացնում է մարդկանց և նրանք հավատում են սեփական անհաղթելիությանը և մնացյալ աշխարհի թշնամանքին:

Ամենափոքր իրավախախման համար մարդուն կարող են սպանել: Ամենից շատ Կիմ Չեն Ինը վախենում է կորցնել մարդկանց մտքերի վրա  իր իշխանությունը:

Նա ամբողջ երկրի տարածքով հարյուրավոր շքեղ տներ ունի: 

Բռնապետը նաև սարսափելի վախենում է, որ ինչ-որ մեկը կիմանա իր գտնվելու իրական վայրը: Դրանից խուսափելու համար նա մշտապես մի վայրից մյուսն է տեղափոխվում:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն