Ո՞վ կարող է լինել Ադրբեջանի հաջորդ նախագահը

Загрузка...

ԱՀ-ում 2018թ․-ին սպասվում են նախագահական ընտրություններ և ահա ադրբեջանական ընդդիմադիր լրատվական կայքերից մեկը «Ո՞վ կարող է լինել Ադրբեջանի հերթական նախագահը» թեմայով առցանց քվեարկություն է սկսել։

Թեկնածուների ցանկը ներկայացվում է ստորև․

- Իլհամ Ալիև (ԱՀ գործող նախագահ)
- Մեհրիբան Ալիևա (ԱՀ գործող առաջին փոխնախագահ)
- Իսա Ղամբար («Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ)
- Ալի Քարիմլի («Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության» առաջնորդ)
- Սարդար Ջալալօղլու («Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության» համահիմնադիր)
- Ղուդրաթ Հասանղուլիև («Միացյալ Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության» առաջնորդ, 2013թ․-ի ԱՀ նախագահական ընտրությունների թեկնածու)
- Իղբալ Աղազադե («Ադրբեջանի հուսո կուսակցության» նախագահ)
- Ռասուլ Ղուլիև («Ապագային Ադրբեջան կուսակցության» նախագահ)
- Հաֆիզ Հաջիև («Ժամանակակից մուսավաթական կուսակցոության» նախագահ)
- Իլղար Մամեդով (ԱՀ հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ։ Գտնվում է բանտում)։

Այս պահին դեռ քիչ թվով մարդիկ են քվեարկել։ Այնուամենայնիվ, պետք է նկատել, որ ԱՀ առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի օգտին տրվել են ավելի շատ ձայներ(18%), քան նրա ամուսնու՝ գործող նախագահ Ի․Ալիևի օգտին(5%)։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyom.tonoyan1/posts/10210757167786071

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն