ՀՔԾ-ն ՀՀ ոստիկանության և կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցների դեմ հաղորդումների հիման վրա քրգործ է հարուցել

ՀՀ քաղաքացիներ Ս. Կ.-ի և Ս. Մ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաև վաշխառության դեպքերի առթիվ:

Այս մասին FBH.am-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, Ս. Կ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 02.02.2017թ.-ին քաղաքացի Ռ. Մ.-ի հետ 6 ամիս ժամկետով կնքել է 8.500.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր և որպես գումարի վերադարձման երաշխիք գրավադրել իր բնակարանը: Սակայն պայմանագրով նախատեսված ժամկետը դեռ չլրացած, ինչպես նաև օրենքով սահմանված այլ պայմանների խախտմամբ, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցը բնակարանի սեփականության իրավունքը գրանցել է փոխատու Ռ. Մ.-ի անվամբ: Դրանից հետո հիշյալ բնակարան են այցելել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները, ովքեր, հաշվի չառնելով, որ բնակարանի սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է անօրինական ճանապարհով, և այդ կապակցությամբ քննվում է վարչական գործ, Ս. Կ.-ից պահանջել են գույքով հանդերձ ազատել բնակարանը՝ հակառակ դեպքում սպառնալով վերջինիս բռնի ուժով վտարել այնտեղից:

Ս. Կ.-ն միաժամանակ հայտնել է, որ ոստիկանության հիշյալ աշխատակիցները, առանձնակի շահագրգռվածություն ցուցաբերելով փոխատուի գումարների նկատմամբ, դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակներից և պահանջել փոխառության պայմանագրով նախատեսված 8.500.000 ՀՀ դրամից  բացի վերադարձնել ևս 2.500.000 ՀՀ դրամ տոկոսագումար` այդ մասին կազմելով համապատասխան արձանագրություն, այնուհետև առանց գույքի իրեն վտարել են բնակարանից:

Ս. Կ.-ի որդին՝ Ս. Մ.-ն, իր հերթին հաղորդում է տվել այն մասին, որ Ռ. Մ.-ն զբաղվում է վաշխառությամբ, և վերը նշված փոխառության պայմանագիրը կրել է ձևական բնույթ. իրականում իրենք 8.500.000 ՀՀ դրամից  վերցրել են 7.500.000 ՀՀ դրամը, իսկ մնացած` 1.500.000 ՀՀ դրամը  Ռ. Մ.-ն տեղում վերցրել է որպես տոկոսադրույք:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և քաղաքացու կողմից վաշխառությամբ զբաղվելու փաստերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ, 308-րդ և 213-րդ հոդվածների 1-ին մասերով:

Կատարվում է նախաքննություն: 

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին