Երկրի էլիտան` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, «Փարավոնում» քեֆ էր անում. Սեյրան Սարոյանի 50-ամյակի տոնակատարության մանրամասները

ArmLur.am-ը գրում է՝

Սեպտեմբերի 3-ին «Փարավոն» ռեստորանային համալիում հանրապետության էլիտան տոնակատարության էր: Նշում էին գեներալ Սեյրան Սարոյանի ծննդյան 50-ամյակը:

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ գեներալի 50-ամյակը մեծ շուքով են տոնել` հիմնականում հայկական ավանդական երգերի ներքո: Իսկ հայրենասիրական երգերն ապահովել են Իսպիրյանները:

Հյուրերի ցանկը կանխատեսելի էր: Այդ օրերին Արցախում գտնվող Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Բակո Սահակյանի, ով ևս հրավիրված է եղել, հասցրել է վերադառնալ և իր ներկայությամբ պատվել կուսակից գեներալին: Ի զարմանս շատերի, վարչապետ Կարեն Կարապետյանը ևս ներկա է գտնվել Սեյրան Սարոյանի ծննդյան արարողությանը (ասում են` վարչապետը խնջույքներ չի սիրում):

Մասնակցել են նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, գեներալի հետ քավոր-սանիկական կապերի մեջ գտնվող Կարապետ Գուլոյանը, Գագիկ Ծառուկյանը և այլ հայտնի այրեր:

Շարունակությունն՝ այստեղ

Նյութի աղբյուր՝ http://armlur.am/727241/

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն