Մաթեմատիկայում առնվազն երկու խայտառակ խտրականություն կա՝ 1-ը և 0-ն

Загрузка...

Մաթեմատիկայում առնվազն երկու խայտառակ խտրականություն կա՝ 1-ը և 0-ն… 1-ի ցանկացած աստիճան մնում է 1, 0-ով բազմապատկելիս ցանկացած մեծություն դառնում է 0… իսկ 0-ի բաժանելը հանգեցնում է էլ ավելի դրամատիկ արդյունքի… մաթեմատիկան, հատկապես դրա առավել վերացական զարգացումները մարդկային էության, մարդու մտածողության, մարդկանց մշակույթի արդյունք են… այն այնքան էլ ունիվերսալ և օբյեկտիվ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից… կենսաբանական, զգայական և մտածողական արմատապես այլ համակարգ ունեցող արարածների մաթեմատիկան կարող է արմատապես տարբերվել մարդու ստեղծած մաթեմատիկայից… անգամ ունիվերսալ համարվող մաթեմատիկական ու ֆիզիկական հաստատուններն ու տիեզերքի մոդելներն անմիջականորեն կապված են մարդու՝ որպես աշխարհը քառաչափ ընկալող արարածի պատկերացումներին ու իրականությանը…

…0-ի ու 1-ի խտրական մաթեմատիկայի անորոշ որոշակիության գրկից դուրս պրծնելու ճիգերում մարդիկ նոր եզրեր հնարեցին ու մեկը մյուսից հիասքանչ գաղափարներ, մեթոդներ, մեծություններ ու համակարգեր ստեղծեցին… մարդիկ մարդկությանը հուշարձան կանգնեցրին մաթեմատիկայի տեսքով, և եթե մի օր մարդկությունը պիտի վերանա իրենից թողնելով մեն մի բան, արժե որ դա լինի մաթեմատիկան՝ վերլուծության մեթոդների թանգարանի տեսքով, որովհետև մարդու ստեղծած մաթեմատիկան ոչ էնքան տիեզերքի, որքան հենց իր՝ մարդու արտացոլումն է, մարդու հետքը, մարդու աշխարհընկալումը, մարդու տառապանքն ու դեգերումները, մարդու արչագործությունն ու հաղթանակները… մի խոսքով, Մարդը Մաթեմատիկան արարեց իր պատկերով ու նմանությամբ՝ մեկակենտրոն ու զրոյահալած, անվերջամետ ու սյուրռեալ...

© differential infinitesimalist...

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/umood/posts/1810465582314702

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն