Աստղագուշակը օգոստոսի 20-ի համար

Загрузка...

FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի

Խոյ

Խոյերին աստղերը խորհուրդ են տալիս լուրջ չընդունել առավոտյան տրամադրությունները. հնարավոր է դա ուղղակի ձեր իրական ցանկությունների հետ որևէ կապ չունեցող պատահական քմահաճույք լինի: Իսկ եթե իրական կարիք է առաջացել, ավելի լավ է գործել միանգամից, քանզի օրվա ընթացքում հանգամանքները կարող են փոխվել: Օրվա երկրորդ կեսը ձեզ և ձեր շրջապատին կստիպի ավելի գործնական մտածել:

Ցուլ

Ցուլերի համար բարենպաստ է օրվա երկրորդ կեսը: Երեկոյի համար կարելի է կազմակերպել ձեր շահերին վերաբերող ցանկացած միջոցառում: Կարելի է ձեր խնդիրների լուծմանը մասնակից դարձնել շրջապատին կամ մասնակցել մտերիմների գործերին: Կենտրոնական իրադարձությունը կարող է դառնալ ընտանեկան ընթրիքը: Հաջողություն են խոստանում անձնական հանդիպումները: Ցանկալի է խուսափել կոնֆլիկտ հրահրող արարքներից:

Երկվորյակ

Օրվա սկզբում Երկվորյակներին խորհուրդ է տրվում կողմնորոշվել իրադրությամբ և բաց չթողնել վերջին նորությունները. հնարավոր է վազվզոցի ընթացքում ինչ-որ կարևոր բան բաց թողած լինեք: Կարճ արկածի հավանականություն կա: Հիմնական իրադարձությունները տեղի կունենան օրվա երկրորդ կեսին: Առաջին պլան կարող է դուրս գալ կենցաղը, ֆինանսական կամ խոհարարական հարցը, մտերիմների հետ շփումը:

Խեցգետին

Առավոտյան Խեցգետինների մոտ հուզմունքի րոպե կարող է լինել: Նյարդայնությունը և գործելու փորձը վերջին իրադարձությունների ուշացած արձագանքը կլինեն: Նախաձեռնությունները, շփումները, ուղևորություններն ավելի լավ է թողնել օրվա երկրորդ կեսին: Այդ ժամանակ կբացվեն կապի ալիքները, պայմաններ կձևավորվեն ցանկությունների և քմահաճույքների իրագործման համար: Հնարավոր է ռոմանտիկ զգացմունքների և ստեղծագործական ոգևորության ալիք:

Առյուծ

Առավոտն Առյուծներին ոգևորության կայծ կպարգևի, սակայն նոր քայլի համար կարող է չբավականացնել էներգիան և էնտուզիազմը: Օրվա երկրորդ կեսին արժե ուշադրություն հատկացնել նյութական ասպեկտներին: Միևնույն ժամանակ, ի հայտ կգան այնպիսի որակներ, ինչպիսիք են բծախնդրությունը և գործնականությունը: Կարող եք անցնել օգտակար տեղեկատվության որոնումների՝ կապված բուժման, դիետայի, կենցաղային գնումների հետ:

Կույս

Կույսերի մոտ օրվա ակտիվ փուլը կսկսվի երեկոյան մոտ: Պայմաններ կձևավորվեն շփման համար, հնարավորություններ կբացվեն նյութական ոլորտում, կբավարարվի ձեր հետաքրքրասիրությունը: Հավելյալ սնունդ կստանան վաստակի, ուսման, ճանապարհորդության հետ կապված մտորումները: Հնարավոր են հաճելի լուրեր գործընկերներից, ընկերներից, հեռավոր տարածքներից: Բացառված չէ, որ ցանականաք կապվել հին ծանոթներից մեկի հետ:

Կշեռք

Կշեռնքերը ստիպված կլինեն կողմնորոշվել իրավիճակով և գործել դրան համապատասխան: Առավոտը կայունություն չի խոստանում, ձեզ կարող է ինչ-որ բանով զարմացնել գործընկերը կամ անհանգստացնել ինչ-որ արտաքին հանգամանք: Օրվա երկրորդ կեսը կհուշի, որ ավելորդ չի լինի օգտակար կապերի վերականգնումը, եկամտի նախկին աղբյուրին վերադարձը: Կարող եք դիմել ընտանեկան կամ աշխատանքային արխիվներին:

Կարիճ

Կարիճներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել առավոտվա համար: Կարող եք արագ ավարտել բարդ գործը կամ, ընդհակառակը, հասարակ հարցում բախվել անհաղթահարելի խոչընդոտի հետ: Օրվա երկրորդ կեսին շատ բան կախված կլինի ձեր գործընկերոջից կամ սիրելի անձնավորությունից, մասնավորապես՝ ֆինանսների, կենցաղային և գեղագիտական նրբությունների, սիրո և խանդի նկատմամբ նրա մոտեցումից:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար օրը կարող է սկսվել էնտուզիազմից, բայց վառ ազդակը դժվար թե շարունակություն ստանա: Շատ հնարավոր է, որ հանգստյան օրերն ավարտվեն ոչ այն նոտայով, որից սկսվել են: Օրվա սկիզբը կարելի է ազատ ռեժիմով անցկացնել: Երեկոյան մոտ կյանքը ձեր առջև կարող է գործնական առաջադրանք դնել և, միևնույն ժամանակ, ձեզ տալ անհրաժեշտ բոլոր գործիքները, որպեսզի այն հաջողությամբ կատարեք:

Այծեղջյուր

Այծեղջյուրները կարող են բախվել գերլարվածության, անկարգության, անքնության հետևանքների հետ: Նյարդայնությունը կարող է կապված լինել տնային իրադրության կամ իրադարձությունների անկանխատեսելիության հետ: Օրվա երկրորդ կեսը խոստանում է ինքնազգացողության, տրամադրության և արտաքին հանգամանքների զգալի լավացում: Կարելի է վերականգնել հոգեկան հավասարակշռությունը, ուշադրություն հատկացնել անձնական կյանքին:

Ջրհոս

Ջրհոսները օրը կարող են սկսել նոր ծրագրեր կազմելուց, սակայն դրանց իրագործման երաշխիք այսօր չեք ունենա: Եթե մտադիր եք շարունակել նախօրեի զբաղմունքները, աստղերը խորհուրդ են տալիս վաղ արթնանալ և չդանդաղել մտադրության իրականացման հարցում: Օրվա երկրորդ կեսը կարող է ուշադրություն պահանջել ընտանեկան գործերի նկատմամբ: Չարժե երկար ճանապարհորդություն ծրագրել. բացառված չէ, որ ստիպված լինեք շուտ վերադառնալ տուն:

Ձկներ

Օրվա երկրորդ կեսը Ձկների մեծամասնության համար շատ ավելի հաջող և հաճելի կլինի, քան առաջին կեսը: Երեկոյի համար կարելի է ծրագրել գնումներ, այց ազգականներին, ժամադրություն, զբոսանք, հետաքրքիր նամակագրության վերսկսում: Որպեսզի ծրագրված միջոցառումը չմռայլվի չնախատեսված բարդություններով, արժե հաշվի առնել ընթացիկ հնարավորությունները: Կարող է նշանակություն ունենալ ձեր ինքնազգացողությունը, վճարունակությունը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

Քաղաքականություն