Ահա, թե ինչպես կարելի է արժանանալ նրա սիրուն. ընդամենը իմանալով նրա Կենդանակերպի նշանը

Загрузка...

Հրաշալի նորություն ունենք տղամարդկանց համար: Պարզվում է, որ կնոջ սերը կարելի է վաստակել, եթե իմանաք, թե հատկապես ինչպիսի սեր է նա նախընտրում:

Խոյեր

Խոյերը սիրո մեջ անմնացորդ են նվիրվում: Սիրահարված խոյերի հետ հարաբերությունները շատ արագ են զարգանում: Մյուս կողմից էլ նրանք կարող են երկար ժամանակ ապրել առանց տղամարդու:

Ցուլեր

Ցուլերը, որպես կանոն, հանգիստ են, մեծ տեղ են տալիս նյութական արժեքներին և հազվադեպ են զգացմունքներ ցուցաբերում: Զուգընկերոջից նրանք սպասում են, որ վերջինս չի շահագործի իրենց հանգիստ վերաբերմունքը, այլ կմեղմացնի իրենց բարկությունը:

Երկվորյակներ

Երկվորյակ կանանց մեջ ասես մի քանի անհատականություն լինի, որոնք բոլորովին տարբեր են: Ըստ տրամադրության կտրուկ փոխվում է երկվորյակների պահվածքը: Նրանց հետ հարաբերություններ դժվար է կառուցել նրանց փոփոխական պահվածքի պատճառով:

Խեցգետիններ

Ոչ մի այլ կին այնքան կրքոտ, ռոմանտիկ չէ, որքան կին խեցգետինը: Եթե նրա հետ խնդիր եք ունենում, նա երբեք ձեր տան պատերից դուրս չի հանում այն, բայց զուգընկերոջը քննադատելու հարցում անողոք է:

Առյուծներ

Կին առյուծերը թանկարժեք քարի նման են. սիրո և հարգանքի կարիք ունեն: Նրանք եսասեր ու սառնասիրտ չեն, պարզապես պահանջկոտ և ամբիցիոզ կանայք են:

Կույսեր

Կույսերը կարող են մեկ վայրկյանում թողնել ամեն ինչ հանուն իրենց նոր հետաքրքրության՝ բացարձակ հաշվի չառնելով շրջապատի կարծիքը: Այդ կանայք ամենից շատ գնահատում են ազնվությունը: Նրանք վճռական են և չեն սիրում խնդրի վերաբերյալ երկար-բարակ մտածել:

Կշեռքներ

Կշեռք կանայք բարի են, մեղմ, ազնիվ, բարյացակամ, համառ և անհաստատակամ: Նրանք հրաշալիորեն կարողանում են օգտագործել իրենց կանացիությունը, կարողանում են գեղեցիկ հագնվել և հագուստ ընտրել իրենց ամուսինների համար:

Կարիճներ

Այս կանայք իրենց մեջ խոր և անբացատրելի գեղեցկություն են կրում. դրանք կարող է ըստ արժանվույն գնահատել միայն շատ խորաթափանց տղամարդը: Նրանք կարող են շատ նուրբ թվալ, բայց իրականում ուժեղ են և հաստատակամ:

Աղեղնավորներ

Ազնիվ և պարզամիտ կանայք են: Նրանք աշխարհը տեսնում են այնպիսին, ինչպիսին կա: Նրանց դժվար է խաբել:

Այծեղջյուրներ

Նրանք ապագան վաղ են ծրագրում և չեն վախենում ոչ մի ծանր աշխատանքից: Նրանք պատրաստ են նպատակին հասնելու համար շատ աշխատել, համեստ են և համառ:

Ջրհոսներ

Ջրհոսները շուտ են սիրահարվում և եթե ինչ-որ մեկին էլ սիրահարվում են, պատրաստ են մինչև կյանքի վերջը հավատարիմ լինել: Պետք է հիշել՝ այս կենդանակերպի կանայք ամեն ինչից վեր գնահատում են սեփական ազատությունը:

Ձկներ

Նրանք գնահատում են, որ տղամարդը իրենց պաշտպանվածության զգացողություն է պարգևում: Նրանք կարող են ժամերով խոսել ձեզ հետ ամեն ինչի մասին: Հարաբերությունների մեջ շատ ուշադիր են և սիրով լցված:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն