«Բազեի» մասնակիցները և ՀԵՀ կամավորները պատրաստ են ներգրավվելու Խոսրովի անտառի վերականգնման աշխատանքներին

Загрузка...

«Բազեի» մասնակիցները և ՀԵՀ կամավորները պատրաստ են ներգրավվելու Խոսրովի անտառի վերականգնման աշխատանքներին

Աշնանը «Բազե» հավաքի մասնակիցները և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կամավորներն անհրաժեշտության դեպքում համապատասխան մարմինների հետ համագործակցաբար պատրաստ են ներգրավվելու Խոսրովի անտառի վերականգնմանը՝ մասնակցելով ծառատունկերի և այլ աշխատանքների,

Հիշեցնեմ, որ օգոստոսի 21-ին Ծաղկաձորում կմեկնարկի «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը։ 2017-ը հավաքի համար հոբելյանական է. նշվում է «Բազեի» 15-ամյակը, ուստի ծրագրում նախատեսված են նաև մի շարք հոբելյանական միջոցառումներ։ Կհյուրընկալվեն հավաքի կազմավորման ակունքներում կանգնած մարդիկ։ 
Յոթ օրերի ընթացքում Հայաստանի, Արցախի, սփյուռքի շուրջ 500 երիտասարդներ կմրցեն ինտելեկտուալ, մշակութային և մարզական միջոցառումներին։ 
Հավաքի նպատակն է բացահայտել տարբեր բնագավառներում շնորհալի երիտասարդներին, մասնակիցներին տալ ինքնադրսևորման հնարավորություն։ Ի դեպ, «Բազեում» են իրենց առաջին քայլերն արել և հետագայում մեծ հաջողությունների հասել մշակութային տարբեր ոլորտներում հայտնի բազմաթիվ անձինք։ 
Նշենք նաև, որ «Բազեի» մասնակիցները 15 տարիների ընթացքում մասնակցել են բազմաթիվ հանրային ակցիաների, սոցիալական ծրագրերի։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/avagyankaren/posts/1581960635210913

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն