Աստղագուշակը օգոստոսի 18-ի համար

Загрузка...

FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի

Խոյ

Խոյերի համար առավել հաջող է օրվա սկիզբը: Շնորհիվ ինտուիցիայի՝ որոշ ծրագրեր կհաջողվի օպտիմալացնել և կյանքի կոչել ավելի շուտ, քան կարծում էիք: Կարևոր գործերն ավելի լավ է հասցնել ավարտել մինչ կեսօր, քանզի օրվա հենց այդ հատվածում ձեր ստացած արդյունքները կհամապատասխանեն սպասելիքներին: Բարձր զգուշավորություն կարող է պահանջվել օրվա վերջում: Երեկոյան ի հայտ եկած ցանկությունները կարող են հեռու լինել իրականությունից:

Ցուլ

Ցուլերի մտքերն այսօր կարող են զբաղված լինել ապագայով: Կարող են նշանակություն ունենալ նաև ընկերների հետ հարաբերությունները, համախոհների առկայությունը: Ցերեկն առաջնային կմնան գործնական, մասնագիտական, կարիերային հարցերը, պաշտոնական շփումները: Հնարավոր է հաջողվի իրականացնել անսովոր ծրագիր, փորձարկում անցկացնել: Օրվա վերջում բացառված չեն հրապուրիչ գաղափարները:

Երկվորյակ

Երկվորյակները մինչ օրվա վերջ կմնան պաշտպանության, հովանավորության ներքո: Օրվա առաջին կեսը հարմար է միջոցառումների մասնակցելու, ծրագրման, պաշտոնական և ոչ պաշտոնական այցերի համար: Կարելի է հիմք գցել պատասխանատու նախագծի, երկարատև հարաբերությունների համար: Ցանկալի է հասցնել հնարավորինս շատ կարևոր գործ անել, քանզի երեկոյի վրա հասնելուն պես իրադրությունը կարող է նկատելիորեն փոխվել:

Խեցգետին

Խեցգտետիններին այսօր խորհուրդ չի տրվում կողմնորոշվել սովոր տրամաբանությամբ: Պոտենցիալ վտանգավոր իրավիճակները բոլոր հնարավորություններն ունեն բարեհաջող և օգուտով ավարտվելու համար, մինչդեռ ծանոթ հանգամանքներում շատ բան կարող է վատ ընթանալ: Առավոտյան և ցերեկը չարժե փոխել նպատակներն ու մարտավարությունը, կարևոր է սկսածն ավարտին հասցնել: Օրվա վերջում չարժե շտապել նախաձեռնություններում:

Առյուծ

Առյուծները ստիպված կլինեն իրենց վարքագիծը հարմարեցնել իրավիճակին: Հնարավոր է ստիպված լինեք հաշվի նստել գործընկերոջ պահանջների, պաշտոնական կարգի, ընկերության կանոնների հետ: Բացառված չէ, որ ինքներդ ձեզ որոշակի շրջանակներում դնեք և խաղաք դեր, որից կհոգնեք: Օրվա վերջում կարող է ի հայտ գալ թուլանալու բնական ցանկություն: Աստղերը խորհուրդ են տալիս դրա համար ընտրել համապատասխան պայմաններ և միջոցներ:

Կույս

Կույսերը մինչ երեկո կարող են խորասուզված լինել գործերում: Տեղում պահել կարող է մասնագիտական, ընտանեկան կամ այլ պարտքը, սակայն բացառված չէ նաև գործընթացով հետաքրքրվածությունը, հատկապես, եթե ձեզ օգնում են ընկերները: Արժե ավարտին հասցնել առողջության պահպանմանն ուղղված ծրագրային միջոցառումները: Օրվա վերջում աճում է գայթակղությունների հավանականությունը. ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան կարող է ձեզ հետաքրքրել:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ չի տրվում ենթարկվել ծանրաբեռնվածությունների: Առավել բարեհաջող է օրվա առաջին կեսը. այդ ժամանակ ինտուիտիվ կերպով կխուսափեք այն ամենից, ինչը կարող է ձեզ հանել հավասարակշռությունից, զրկել լավ ինքնազգացողությունից և աշխատունակությունից: Երեկոյան մոտ չի խանգարի զգուշավորությունը և ցանկացած աշխատանքում զգուշությունը: Արժե խուսափել անորակ ալկոհոլից, ցանկացած ավելորդությունից:

Կարիճ

Կարիճներին պետք կգա զսպվածություն, ինչպես նաև կանոնների, կարգապահության հետ համակերպվելու պատրաստակամություն: Հնարավոր է խստորեն կարգավորվի աշխատանքների կարգը, գրաֆիկը, կենցաղը: Օրվա վերջում շատերի մոտ համբերության և հարկադրված անհարմարությունների համար իրենց պարգևատրելու բնական ցանկություն կառաջանա: Աստղերը հուշում են, որ դա կարող է լավ ավարտ չունենալ, եթե առաջնորդվում եք հին, վատ սովորություններով:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար արդյունավետ է օրվա առաջին կեսը: Մտածած ծրագրերի իրագործման հետ մեկտեղ ձեզ կարող է ուրախացնել հաճելի անակնկալը: Հարմար պահ է անձնական և կոլեկտիվ հետաքրքրությունների հավասարակշռեցման համար: Հաջող կանցնի այցը, միջոցառումը: Ծրագրի արմատական փոխումը, ինչպես նաև չափից դուրս շտապողականությունն այսօր անցանկալի են, իսկ երեկոյան կտրուկ, չմտածված շրջադարձը կարող է նույնիսկ վտանգավոր լինել ձեզ համար:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում լցվել համբերությամբ և մինչ երեկո չփոխել ընդունած ծրագիրը: Հարմար պահ է առանցքային փոփոխություններ անելու, կրիտիկական սխալները վերացնելու, նախկին համակարգը վերականգնելու, կարգ հաստատելու, բյուջեն վերակազմակերպելու համար: Եթե պատվով դիմանաք այս փորձությանը, օրվա վերջում ձեզ սպասվում է կատարած պարտքի հաճելի զգացում: Երեկոն կարելի է հատկացնել հանգստին, բայց ոչ շատ ակտիվ:

Ջրհոս

Ջրհոսներին կարևոր է հավասարակշռություն պահպանել գործերում և հարաբերություններում: Եթե ստեղծված սցենարը ձեզ չի գոհացնում, հնարավորություն ունեք այն մշակելու, սակայն չարժե ձգձգել անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը: Եթե համաձայնության եք հասել, և դերերը բաշխվել են, անցանկալի է որևէ բան փոխելը. ամենայն հավանականությամբ, տվյալ պահին բոլոր հնարավորությունները սպառված են: Օրվա վերջում կարող են փոխվել ճաշակները:

Ձկներ

Ձկների համար օրը հանգիստ կսկսվի, սակայն աստիճանաբար և աննկատելիորեն կաճի լարվածությունը: Երեկոյան կարող է կրիտիկական կետին հասնել դժգոհությունը կամ ճնշված վախը: Բացառված չէ ցավերի սրումը, ախորժակի մեծացումը, բնազդային ցանկությունների և գործողությունների դրդող այլ գործոնների ուժեղացումը: Երեկոյան և գիշերային ժամերին անցկանկալի են եռանդուն զբաղմունքները. ուժերի և ռեսուրսների վատնումը կարող է որևէ արդյունք չտալ:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն