Նախկինում մահվան ելքով վրաերթ կատարած BMW-ի 29-ամյա վարորդը, ով բանտից ազատվելուց հետո 2-րդ մահվան ելքով վրաերթի հեղինակ է դարձել, կալանավորվեց. մնում է՝ գտնեն առեղծվածային 2-րդ մեքենան

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ՝ 29-ամյա Արազ Փիլոսյանի նկատմամբ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Փիլոսյանը կասկածվում է օգոստոսի 13-ին Սեբաստիա փողոցում իր վարած BMW մակնիշի 35 GM 575 համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ՝ 81-ամյա Աչիկո Շագոյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու և անօգնական թողնելու, դեպքի վայրից էլ փախուստի դիմելու մեջ, սակայն ժամեր անց նա Մալաթիայի ոստիկանների և քննիչների բացատրական գործողությունների արդյունքում մեղակայականով ներկայացել էր ոստիկանության Մալաթիայի բաժին։ 

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց բավարարել ՀԿԳ ավագ քննիչ Ա. Տոնոյանի միջնորդությունը և Ա. Փիլոսյանը կալանավորվեց և տեղափոխվեց Նաբարաշենի բանտ։ 

Շարունակությունն՝ այստեղ

Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/08/17/1074864/

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն