Բաց նամակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին․ Քանաքեռ-Զեյթուն համայնքի այգին միտումնավոր չորացնում են․ (լուսանկարներ)

Загрузка...

Բաց նամակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Հարգելի քաղաքապետ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների բողոքին արդեն երկար ժամանակ է՝ տեղի ղեկավարությունը չի արձագանքում: Խնդրում եմ ծանոթանալ խնդրին և տալ համապատասխան հանձնարարական: Տեղի բնակիչները պնդում են, որ տեղի իշխանությունները միտումնավոր ջրազրկում են այգին: Նշեմ, որ այգին ամբողջությամբ ջրատար խողովակներ ունի:

Ստորև Ձեզ եմ ներկայացնում բնակիչների կողմից ուղարկված նամակը

Հարգելի քաղաքապետ,

Ձեզ են դիմում Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ա. Տիգրանյան 5 շենքի և հարակից մի շարք այլ շենքերում և սեփական տներում բնակվող բնակիչներ: Տիգրանյան 5 շենքի առջև մի գեղեցիկ անտառ-պուրակ կա, որը հարյուրավոր մարդկանց և մանուկների ամենօրյա հանգիստն անցկացնելու վայրն է: Սակայն այժմ այն գտնվում է չորացման և ոչնչացման եզրին: Ինչո՞ւ։ Պատճառը համայնքի պատասխանատուների անբարեխիղճ և անտարբեր աշխատանքն է: Պուրակը զրկված է ոռոգման ջրից և սանիտարական մաքրումներից: 2013-ին ոռոգման խողովակներ քաշվեցին պուրակում, և որոշ ժամանակ այն ոռոգվում էր: Սակայն անցավ ավագանու նախընտրական և ընտրական քարոզարշավը, և այգին մատնվեց բախտի քմահաճույքին: Բնակիչները բազմիցս դիմել են թաղապետարան, թեժ գիժ, բայց ապարդյուն:

Դեռևս 90-ականերին այս կանաչ դրախտը բնակիչների հոգատարության և աչալրջության շնորհիվ կանգուն ու զերծ մնաց հատումներից: Այժմ էլ այն պահպանվում է միայն բնակիչների շնորհիվ: Սակայն ջրի բացակայության պատճառով այգին այժմ չորացել է, և եթե այսպես շարունակվի, այն պարզապես չի պահպանի իր գոյությունը: Բոլորս բնակիչներս խնդրում և, ինչու ոչ, պահանջում ենք հնարավորինս արագ լուծում տալ այս խնդրին և կյանք պարգևել առանց այդ էլ սակավ դարձած այս կանաչ տարածքին: Ակնկալում ենք Ձեր արձագանքը:

Image may contain: plant, tree, grass, outdoor and natureImage may contain: 1 person, tree, plant, outdoor and natureImage may contain: tree, plant, outdoor and natureImage may contain: tree, plant, grass, sky, outdoor and nature

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/areentsfais/posts/1945198855768638

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

Քաղաքականություն