Խոսրովի արգելոցի հրդեհների արդյունքում կարմիր գրքում ներառված 200 հա գիհու անտառներ են այրվել

Խնդրի լրջությունը հասկանալու համար թերևս բավարար է նշելը, որ գիհին հազվադեպ հանդիպող ծառատեսակ է, որը Խոսրովի անտառում գրանցված շուրջ 146 անուն բուսական աշխարհի տեսակ է՝ ներկայացված Կարմիր գրքում:

Այդ մասին խոսվում է, ցավում են բոլորը... Իսկ ո՞վ է պատասխան տալու բնական հարստության այդ կորստի համար։

Ամառն ինչ սկսել է, պարբերաբար հաղորդվում է հրդեհավտանգ իրավիճակների մասին: Խոսրովի արգելոցի նկատմամբ մեր հանրության ոչ այնքան լուրջ ու սրտացավ վերաբերմունքն էլ ո՛չ այս ամառ, ո՛չ էլ եբևէ գաղտնիք չի եղել: Տրամաբանակա՞ն է, որ բնական պաշարներին ու հարստություններին, բնապահպանությանն ուղղված հարցերին «նվիրված» պատկան մարմինները պետք է զգոնություն ու արտակարգ քայլեր ձեռնարկեին արտակարգ իրավիճակների կանխարգելման համար:

Հարցս էլ գուցե ուշ է բարձրացված, որովհետև և՛ ես, և՛ մյուսներ նույնպես տեղեկացված էինք թե՛ սպասվող հրդեհավտանգ իրավիճակների մասին, թե՛ մեր անփույթ համաքաղաքացիների:

Բնությունից կորզված ամեն ինչ հավասարապես կորզված է մեզանից յուրաքանչյուրից:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/srbuhi.markosyan/posts/1065332553600323

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն