Ինչ հիշարժան և զվարճալի դեպքեր են պատահել ձախլիկ ֆեյսբուքահայերի հետ

Загрузка...

Օգոստոսի 13-ին նշվում է Ձախլիկների միջազգային օր (International Left‑Handers Day): Օրը որոշվել է ըստ «Ձախլիկների օրինագծի», որը ընդունվել է 1976 թվականին, ԱՄՆ-ի Տոպիկա քաղաքում գտնվող Ձախլիկների միջազգային կոնֆեդերացիայի կողմից:

Ձախլիկների օրը նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել ձախլիկներին ստիպողաբար աջով գրելուն ուղղված խնդրին, ինչը կարող է հոգեբանական ծանր խնդիրների պատճառ դառնալ, ինչպես նաև ձախլիկների հարմարավետությունը հաշվի առնող կենցաղային իրերի արտադրությանը: Ազգաբնակչության մեջ հանդիպում են 7-17 տոկոս ձախլիկներ:

FBH.am-ը փորձեց պարզել, թե Ֆեյսբուքահայ ձախլիկների հետ ինչ զվարճալի և հիշարժան դեպքեր են պատահել

 

Կիլիկիա Հայաստան

Խորհրդային տարիներին ձախլիկությունը արատ էր համարվում, և դպրոցներում արգելվում էր ձախով գրելն ու ընդհանապես աջ ձեռքի փոխարեն ձախն օգտագործելը: Քանի որ ես չէի կարողանում աջով գրեի, հարմար պահին փոխում էի ձախով, դրա համար ինձ ստիպում էին, որ ձախ ձեռքս դնեմ տակս ու էդպես աջս օգտագործեմ: Դա արդեն հետագայում սովորություն էր դարձել, սնվելուց, գրելուց ՝ ձախ ձեռքս տակս էր:

Մի անգամ ժամադրության էի գնացել, հետո գնացին ռեստորան ընթրելու, սովորության համաձայն , ես ձախս դրել էի տակս ու չէի էլ զգացել, տեսնեմ, աղջիկը կարեկցանքով է ինձ նայում, իսկ վերջում ասեց, որ իմ դեմ ոչինչ չունի , բայց չի պատրաստվում կյանքը կապի հաշվանդամի հետ: Մտածել էր, որ ձախ ձեռքս անշարժունակ ա ))))

 

Վահե Բեգոյան

Ինձ հետ պատահած ամենածիծաղելի և տպավորիչներից կառանձնացնեմ այս 3-ը

1) բոլոր թվերը աջից ձախ էի (երբեմն հիմա էլ) կարդում ու գումարում ու ստանում անհեթեթ բաներ 19-ի փոխարեն 91...

2) մի հիմար ու նախկին «ընկեր» ունեի, դրա հայրը մի օր տեսնելով որ ձախով եմ գործ անում, ասաց. վա՜յ, էս ձախլի՞կ ես, բա ամոթ չի՞։ ԱՄՈԹ ՉԻ՞

3) վերջերս մեր շաը սիրված ու նշանավոր անձերից մեկին իմ տան ճանապարհն էի բացատրում հեռախոսով, բոլոր աջ շրդաձարձերի փոխարեն ձախ էի ասել, գնացել հասել էր եսիմ ուր ))))))

 

Արմեն Մխիթարյան

Կոնկրետ միջադեպ դժվար թե հիշեմ․․․

Չնայած երևի ծիծաղելիների մեջ կարելի ա համարել, երբ մի բան եմ գրում ու էդ պահին կողքիս անծանոթը գրելու ընթացքում մեկ էլ, թե՝ վա՜յ, էս ձախլիկ ես: Չէ, հա… դպրոցում ուղղակի արաբերեն եմ անցել )))

 

Որպես լրացում FBH.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում Սյունե Սևադայի գրառումը նվիրված ձախլիկներին

-Վայ, էս ձախլիկ ե՞ս (չէ, էդ հարցն եմ շատ սիրում, հատուկ եմ անում)
- Որ մարդ չի նայում, էլի ձախով ե՞ս գրում։
- Բա քեզ չի թվո՞ւմ, որ դու թարս ես։
- Հլը անունս գրի, նայեմ։
-Լուրջ հիմա չե՞ս կարողանում աջով գրիչ բռնես, թե՞ ձևեր ես թափում։
-Հաստատ կարաս գրես աջով, ուղղակի չես ուզում։
- Կսովորացնե՞ս ոնց ես ձախով գրում։
-Էդ կիթառը թարս ես բռնել, հը-հը-հը։
-Մատներիդ թանաք ա։
- Մի խփի արմունկով։
-Նորմալ բռնի էդ գդալը։
-Հաց էլ ե՞ս ձախով ուտում, իսկ հեռախոսն էլ ե՞ս ձախով բռնում, իսկ...Հեչ, լավ։
- Իսկ կուզեի՞ր աջլիկ լինել, այսինքն՝ նորմալ։
- Աջ ականջդ ձախ ձեռքո՞վ ես բռնում, հո-հո-հո։
- Ձախլիկները տաղանդավոր են, դու տաղանդավոր ե՞ս։ Հլը մի բան արա՝ տեսնեմ։
- Բա էդ ճիշտ ա՞, որ ձախլիկները ուշ են ծերանում/կանաչում/աբսուրդ էլի մի բան։
-Հիմա ես քո օգնական ձախ ձեռքն ե՞մ։
-Որ երկու ձախլիկ իրար տեսնում եք, երազանք ե՞ք պահում։
- Սաղ օրը լևի ե՞ք գնում, բա լևը չի բռնո՞ւմ, հըհըհը։

#Ձախլիկների_միջազգային_օր
#Շնորհավոր_մեզ
#Թարսը_դուք_եք

 

FBH.am-ը միանում է այսօրվա շնորհավորանքներին և հիշեցնում, որ՝

ԱՄՆ նախագահներից ձախլիկ են եղել Ջերալդ Ֆորդը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը և Բարաք Օբաման:

Ձախլիկ են նաև արվեստագետներ Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Ռոդենը, Պիկասոն։

Գրողներից՝ Հանս Քրիստիան Անդերսենը, Նիցշեն, Լյուիս Քերոլը։

Երաժիշտներից՝ Նիկոլո Պագանինին, Մոցարտը, Ռախմանինովը։

Դերասաններից՝ Չարլի Չապլինը։ Գիտնականներից՝ Ալբերտ Էյնշտեյնը, Նյուտոնը և այլք

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/P33sUKersBlLyvdeDT8n.jpg

    Ադրբեջանի պաշտպանության նախարարի և երկրի նախագահի հարաբերություններն արդեն մեկ տարի է, ինչ լարված են, ու պատճառն ապրիլյան մարտերի ժամանակ Հասանովի ինքնագլուխ որոշումներն էին: Կասկածներ կան, որ առաջին ձախողված դիվերսիան կատարվել է հենց Հասանովի հրամանով ու նրա գլխավորությամբ: Դրա արդյունքում զոհվեցին բազմաթիվ ադրբեջանցի զինվորներ և երկու ուղղաթիռ օդ բարձրանալուն պես խփվեցին հայկական զինված ուժերի կողմից: Այս ամենից հետո զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր փորձում փրկել իրավիճակը, այնուհետև գործողությանը խառնվում է նաև Իլհամ Ալիևը: Դեպքերից հետո ավելի են սրվում նախարարի ու շտաբի պետի հարաբերությունները, Ալիևն էլ իր հերթին սկսում է մտածել Հասանովի պաշտոնանկության մասին ու նրա տեղում տեսնում է զինված ուժերի շտաբի պետին: Հիմա երկու գեներալներն իրար միս են ուտում նախարարի աթոռի համար: Հասանովը նաև անհանգստացած է, որ պաշտոնանկությունից հետո կարժանանա լրտեսների ճակատագրին: Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է 400 ադրբեջանցի լրտեսից, որոնց մեջ կան և զինվորականներ և քաղաքացիական անձինք: Զինվորականների մեծ մասին տանից փախցրել ու տարել են անհայտ ուղղությամբ: Ընտանիքի անդամներին էլ հայտնել են, որ իրենց որդիները լրտես են եղել ու պատժվել են դրա համար՝ սպանվել են: Զինծառայողների մեծ մասը, ովքեր բացահայտվել են, լրտես Հասանովի շրջապատից են: Ճիշտ է պաշտոնապես Հասանովը չի հայտարարվի լրտես, բայց մեծ է հավանականությունը, որ աթոռը թողնելուց որոշակի ժամանակ հետո նրան նույնպես անհայտ ուղղությամբ կտանեն Մադաթ Գուլիևի ԱԱԾ զորքերը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1485472101501521

    Կարդալ ավելին

Քաղաքականություն