Աստղագուշակը օգոստոսի 13-ի համար

Загрузка...

FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի:

Խոյ

Խոյերի համար արդյունավետ է երեկոն: Օրվա վերջում կաճի էներգիան, վստահությունը և ստեղծագործականությունը, կընդլայնվի աշխահայացքը: Առավել հաջող կլինեն արդեն ծանոթ ուղղությամբ գործողությունները: Լավ պայմաններ կձևավորվեն օտարերկրացիների և արտասահմանյան ընկերությունների հետ համագործակցության, անձնական նախագծերի, տաղանդների և նվաճումների ակտիվ գովազդման համար:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ չի տրվում դյուրավստահ և անհոգ լինել: Առավոտը տրամադրում է հանգստության և ներդաշնակության, փոխարենը երեկոյան կարող եք ուրիշի հնարամտության և նախաձեռնողականության վկան դառնալ: Գործընկերոջ ինքնասիրությունը կարող է ձեր խաղաղ պայմանավորվածություններից և ընդհանուր ծրագրերից կարևոր դուրս գալ, հատկապես, եթե ծուլացել եք պայմանների շուրջ համաձայնության գալ:

Երկվորյակ

Օրվա երկրորդ կեսին Երկվորյակներին խորհուրդ է տրվում ավելի ուշադիր վերաբերվել անձնական մարտավարության ընտրությանը: Պահը հաջող է համագործակցության, բայց ոչ բանակցությունների համար: Նախաձեռնությունը կստանձնեն ուրիշները, ամենաարդյունավետ գործելոճը գործընկերությունը կլինի: Ժխտելու, մերժելու, քննադատելու փորձը կարող է չհասկացվել: Արժե զիջել մտերիմ կամ հարգարժան մարդուն:

Խեցգետին

Օրվա առաջին կեսին Խեցգետինները կարող են իրենց ազատության կամ հանգստի րոպե թույլ տալ: Կարելի է հետևել զգացմունքային ազդակներին: Երեկոն կստիպի հրաժարվել պասիվությունից, դատարկ երազանքներից: Ստիպված կլինեք հիշել պարտականությունների մասին կամ հույսերից անցնել գործողության: Անկախ այն բանից՝ իրագործում եք ձեր գաղափարները, թե հրաման եք կատարում՝ օգտակար է տրամադրվել կարգապահության և կանոնների պահպանման:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում միջոցառումները ծրագրել օրվա երկրորդ կեսի համար: Առավոտը կարող է հակել անվճռականության, երազկոտության, ծուլության: Կարող են բացակայել անհրաժեշտ արտաքին պայմանները: Երեկոյան արժե առավելագույն նախաձեռնողականություն դրսևորել, հիանալի պահ է անհատական նախաձեռնության համար: Անձնական հաջողությունները պայմանավորված կլինեն նախկինում գցված ամուր հիմքով:

Կույս

Կույսերն առավոտյան թուլացման կամ անորոշության շրջան կապրեն: Երեկոն ի բարօրություն ընտանիքի, երեխաների, ընկերների գործելու, աշխատանքային կամ ստեղծագործական նախագծի վրա աշխատելու ոգեշնչություն կպարգևի, թույլ կտա դրսևորել փորձառու խաղացողի կամ ճանապարհորդի հմտություններ: Հիվանդության դեպքում լավագույն դեղը կարող է լինել պարտքի կատարմամբ անկեղծ հետաքրքրվածությունը:

Կշեռք

Օրվա սկզբում աստղերը Կշեռքներին խորհուրդ են տալիս ավելի բծախնդիր լինել ծախսերի նկատմամբ: Օրվա երկրորդ կեսին խորհուրդ չի տրվում բաց թողնել գործելու համար հաջող պահը: Կարելի է միանալ ընկերոջ կամ համախոհների միության նախաձեռնությանը. դա լիքը դրական զգացմունքներ կպարգևի և կնպաստի անհատական նախաձեռնությունների հաջող զարգացմանը: Ավելի լավ է չհավատալ չհաստատված տեղեկատվությանը:

Կարիճ

Օրվա առաջին կեսը Կարիճներին թույլ կտա հանգստանալ, թուլանալ, մեկուսանալ, ևս մեկ անգամ կշռադատել հնարավոր տարբերակները: Հապշտապ գործողություններից հետ կպահի ինտուիցիան: Կարևոր է լսել ներքին ձայնը, զգալ ձեր իրական կարիքները: Երեկոն հարմար է նպատակաուղղված անձնական ակտիվության համար: Չարժե կասկածել և ափսոսալ ռեսուրսներն այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է կարևոր նպատակին հասնելուն:

Աղեղնավոր

Առավոտյան Աղեղնավորներին օգտակար է միայնությունը, լռության և հանդարտության մեջ գտնվելը: Հոգեկան ուժերի և ներքին պաշտպանվածության առկայությունը կարող է ոչ պակաս կարևոր լինել, քան ֆիզիկական էներգիայի պաշարը, հատկապես, եթե առջևում պատասխանատու քայլ է սպասվում: Օրվա վերջում ձեր գործողությունները դատապարտված են հաջողության, որին կնպաստի հաղթանակների և պարտությունների նախկին փորձի պաշարը:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին աստղերը խորհուրդ են տալիս գործել գաղտնի և առանց հույժ անհրաժեշտության չազդարարել իրենց մտադրությունների մասին: Նույնիսկ հին ընկերներին պարտադիր չէ իմանալ, թե կոնկրետ ինչ եք մտածում, զգում և ծրագրում նախաձեռնել: Օրվա առաջին կեսին գերադասելի է արտաքին պասիվությունը: Անվտանգ չէ հոռետեսությանը տրվելը: Երեկոն կավելացնի ձեր էնտուզիազմը և համարձակությունը:

Ջրհոս

Ջրհոսներին աստղերը հուշում են, որ այսօր հաջողության առանցքային պայմանը պահի և գործողության ճիշտ ընտրությունն է: Չարժե ջանքեր գործադրել օրվա առաջին կեսին. արդյունքը չի ուրախացնի, հատկապես, եթե գտնվում եք զգացմունքների, տհաճ հիշողությունների, ապակառուցողական շաբլոնների ազդեցության տակ: Երեկոյան ցանկացած նախաձեռնություն տեղին և հաջող կլինի՝ հատկապես համատեղ նախաձեռնությունը:

Ձկներ

Օրվա սկզբում Ձկներն ավելի շուտ երազող կամ գործնական կլինեն: Զբաղմունքի ընտրության հարցում վճռորոշ դեր կարող են խաղալ զգացմունքները, զգայական և հոգևոր շարժառիթները: Սրված ինտուիցիան թույլ կտա ճիշտ գնահատել իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարները: Երեկոյան ցանկալի է հրաժարվել երևակայություններից և անիմաստ խոսակցություններից՝ հօգուտ կոնկրետ նպատակաուղղված գործողությունների:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն