Տխուր է, երբ 40 տարեկան Օլգա Այվազյանն ասում է, որ ինքը դեռ աղջիկ է. (տեսանյութ)

Հայկական շոու բիզնեսում կան մի քանի հայտնիներ, ովքեր տարիներ շարունակ չեն փոխվում: Հիմա շատերը կմտածեն՝ իսկ ի՞նչ վատ է, միշտ երիտասարդ են: Եթե այս մասին է խոսքը, ապա հրաշալի է, երբ 40 տարեկանում կինն ավելի լավ տեսք ունի, քան 20 տարեկանում: Բայց խոսքը դրա մասին չէ: Երգչուհի Օլգա Այվազյանի վերջին տեսահոլովակը դիտելուց հետո հասկացա, որ այս երգչուհին մասնագիտական գոնե կես քայլ աճ այդպես էլ չունեցավ իր գործունեության 20 տարիների ընթացքում: Մե՛կ նա չարաճճի աղջիկ է, մե՛կ միամիտ աղջիկ, հիմա էլ՝ շիկահեր աղջիկ:

Չի ուզո՞ւմ Օլգան հասկանալ, որ 40 տարեկանում աղջիկ չեն լինում, 40 տարեկան իգական սեռի ներկայացուցիչն արդեն կին է՝ հասուն, կյանքի փորձով ու ցանկալի է նաև՝ այդ փորձից դասեր քաղած: Բայց ոչ, Օլգային դուր է գալիս իր թիթիզիկ կերպարը, որով նա շարունակում է գոհացնել իր մի քանի 100 երկրպագուներին: Այնինչ որքան հաճելի կլիներ տեսնել նրան բոլորովին այլ կերպարի մեջ, խորհուրդ կրող ինչ-որ կանացի թեմայով երգով, ինչպես դա լինում է շատ ու շատ երգչուհիների մոտ, երբ տարիքի հետ հասունանում է նաև նրանց երգացանկը:

Նյութի աղբյուր՝ https://asegh.wordpress.com/2017/08/10/%D5%BF%D5%AD%D5%B8%D6%82%D6%80-%D5%A7-%D5%A5%D6%80%D5%A2-40-%D5%BF%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%85%D5%AC%D5%A3%D5%A1-%D5%A1%D5%B5%D5%BE%D5%A1%D5%A6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%A1%D5%BD/

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն