Դիլիջանում աշխատանք չլինելու մասին

Ուրեմն Դիլիջանում աշխատանք չլինելու մասին: 4րդ տարին ա Դիլիջանում շինարարություն եմ անում, ընդամենը 1 անգամ եմ կարողացել ներգրավել Դիլիջանի շինարարների, էն էլ հիմա հա զբաղված են: Հիմա էլ 10 քոթեջ եմ ավելացնում հյուրատանը՝ արհեստավորները գալիս են Սպիտակից, Երևանից, Հրազդանից! Դիլիջանցիների համար էդ գումարները քիչ են: Պարզ հաշվարկներով, օրինակ կաֆել խփողը ստանում ա 3000 դրամ մեկ քառակուսու համար, օրը եթե 2 անձով խփեն, հանգիստ կխփեն 15 քմ(2 անձով մի անգամ խփեցին 87 քմ մետլախ):

Գումարը անում ա 45000 դրամ, մի օրը մեկ անձը մինիմում 20000 դրամ, ամիսը 4000000-500000 դրամ, հանգստյան օրերը հանգստանալով! Բայց Դիլիջանցիների մեծ մասը չի անում, ասումա քիչ ես տալի: Երևանից իրանց տրանսպորտով գալի խփում, գնում են: Դե հիմա գործ չկա, անտառը ստիպված չորացնում են ասողները թող եզրակացություններ անեն: Շատ տեղացիներ տարակուսանքով ու մի տեսակ վրդովմունքով ասում են, էդ խի ես գազով ու հոսանքով տաքացնում հյուրանոցդ, հո հարիֆ չես, էժան փայտը թողած, հոսանք ես վառում: Այո հարիֆ եմ, որ նայում եմ հեռուն, որ էդ անտառը վառեցինք, էլ հյուրանոցս մարդ գալիս ա ինչ անի??? 

Հ. Գ. Բացասական նյութեր չեմ գրում, սա էլ պարզապես զարմանքս եմ հայտնում անտառը հատողներին ինչ որ ձև արդարացնողներին և փաստերով կապացուցեմ, որ օրինակ Հրազդանում, Սպիտակում, Կիրովականում, Գյումրիում ավելի քիչ գործ կա, քան Դիլիջանում!!!

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1738879773080572&id=100008756970592

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն