Amazon-ը սկսել է Թրամփի թվիթներով զուգարանի թղթի վաճառք

ԱՄՆ-ի խոշորագույն առցանց խանութ Amazon-ը սկսել է զուգարանի թղթի վաճառք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթներով։ Նորույթի մեկ գլանափաթեթն արժի 12 դոլար, սակայն ներկա պահին ապրանքի ողջ խմբաքանակը սպառված է։

Արտադրողն ապրանքի մակերեսին զետեղել է ամերիկացի առաջնորդի Twitter-ի միայն ընտրված հաղորդագրությունները, որոնք առավել մեծ հասարակական արձագանք են առաջացրել։

Amazon-ի հարթակում վաճառվում է ոչ միայն զուգարանի թուղթ՝ Թրամփի թվիթներով, այլև հանրապետականի մոնոխրոմ պատկերներով։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն