Ավտովթար Երևանում. Subaru-ի 25-ամյա ռուս վարորդը «կտրել» է 22-ամյա վարորդի Audi-ի ճանապարհը, ինչի պատճառով վերջինը բախվել է պատին. (տեսանյութ)

Երեկ՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։45-ի սահմաններում Մանթաշյան փողոցում՝ թիվ 41 շենքի դիմաց, ՌԴ քաղաքացի, 25-ամյա Սերգեյ Բերեստովը իր վարած Subaru Legacy մակնիշի 35 CM 407 համարանիշի ավտոմեքենայով ստեղծել է վթարային իրավիճակ՝ հայտնվելով Երևանի բնակիչ՝ 22-ամյա Դավիթ Շահբազյանի վարած Audi մակնիշի 35 CM 299 համարանիշի ավտոմեքենայի ճանապարհին, վերջինիս վարորդն էլ փորձել է խուսափել վթարից, սակայն բախվել է պատին: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։

Շարունակությունն՝ այստեղ

Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/08/04/1074046/

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն