Բաց նամակ ՀՀ Ոստիկանությանը՝ Վարդավառին ընդառաջ

Загрузка...

Ամեն տարի ամռանը Հայաստանում մեծ ցնծությամբ նշվում է Վարդավառի տոնը, որը հասարակության մեջ հայտնի է նաև «ջրոցի» անվամբ: Սակայն, ցավով պետք է նշենք, որ վերոնշյալ տոնի՝ իրար ջրելու արարողությունը շատ հաճախ վերածվում է խուլիգանության՝ մասնավորապես առիթ հանդիսանալով տղամարդկանց համար կանանց հանդեպ բռնություն գործադրելու:

Ջրոցու մասնակիցները, խեղաթյուրելով Վարդավառի տոնի ողջ խորհուրդը, խոչընդոտում են քաղաքացիների ազատ տեղաշարժին և վարորդների անվտանգ երթևեկությանը, անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում պատահական անցորդների հանդեպ՝ թիրախավորելով հատկապես կանանց:

Հիմնվելով վերոնշյալ տոնի անցկացման նախորդ տարիների փորձի վրա՝ կարող ենք փաստել, որ քիչ չեն եղել դեպքերը, երբ տղամարդիկ, հակառակ կանանց ցանկության, ջուր են լցրել նրանց վրա, բռնի կերպով նետել են նրանց ջրի մեջ, հրմշտել են, բրդել, հպվել, ընդհուպ մինչև սեռական ոտնձգության փորձ կատարել:

Ուստի հորդորում ենք ՀՀ ոստիկանությանը լինել առավել զգոն` շրջելով քաղաքի տարբեր հատվածներում, ուր տեղի է ունենում վերոնշյալ միջոցառումը և պաշտպանել ՀՀ քաղաքացիներին մարդու իրավունքները ոտնահարող և արժանապատվությունը նսեմացնող արարքներից, լինել հետևողական բռնության և խուլիգանության դեպքերի հանդեպ և աջակցել դրանց՝ օրենքի սահմաններում կարգավորման գործընթացին՝ ապահովելով ՀՀ քաղաքացիների իրավունքների լիարժեք իրացումը և անվտանգությունը:

Շնորհակալություն համագործակցության համար:

Նվարդ Մինասյան
Ծրագրերի ղեկավար
Հասարակություն առանց բռնության ՀԿ

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nuard.minasian/posts/1608656145825165

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն