ՀՀԿ-ական երիտասարդները մասնակցել են Հարավային Կովկասի և Ուկրաինայի երիտասարդ քաղաքական գործիչների 5-րդ համաժողովին․ (լուսանկարներ)

Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի (NIMD) նախաձեռնությամբ օրերս Թբիլիսիում անցկացվել է Հարավային Կովկասի և Ուկրաինայի երիտասարդ քաղաքական գործիչների 5-րդ համաժողովը, որին մասնակցել են շուրջ 70 երիտասարդ քաղաքական գործիչներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից և Ուկրաինայից: Ծրագրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացել էր 5 անդամներով:

 

Համաժողովի հիմնական թեման հակաժողովրդական պրոպագանդայի, ապատեղեկատվության դեմ պայքարն ու տեղեկատվական հարթակում մանիպուլյացիայի կանխումն էր, ինչպես նաև այդ գործընթացում  կիրառելի նոր տեխնոլոգիաների ու արդյունավետ ուղիների բացահայտումը:

 Ծրագրի ընթացքում տեղի են ունեցել թեմատիկ քննարկումներ 3 աշխատանքային խմբերով, որոնք ամփոփվել են եզրափակիչ լիագումար նիստում:



 Համաժողովի փակման լիագումար նիստի ընթացքում ունեցած ելույթում ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչ Հասմիկ Ղազարյանն անդրադարձել է ՀՀ-ում վերջին տարիներին տեղեկատվական դաշտում գրանցած առաջընթացին, համացանցի ազատությանը, հակահաքերային արդյունավետ քաղաքականությանն ու հետևողականությանը և խոսել ՀՀ-ում տեղի ունեցած վերջին բարեփոխումներով պայմանավորված հեռանկարների մասին:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն