Պուտինի հայ օպերատորի դուստրը պատմել է, թե ինչպես է հայրն Ադրբեջան մտել

Խորհրդային հայտնի վիդեոօպերատոր Սերգեյ Գրիգորյանի դուստրը՝ Russia beyond the headlines-ի խմբագիր Մարիա Գրիգորյանը պատմել է իր հոր Բաքու այցելության հետաքրքիր մանրամասներ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Ղարաբաղյան հակամարտության պատճառով, որը մինչև այսօր կարգավորված չէ, Ադրբեջանն իր տարածք չի թողնում հայկական ազգանունով մարդկանց: Առաջին ալիքի թղթակից Անտոն Վերնիցկին ինձ պատմել է, թե ինչպես է հորս հետ Բաքու գործուղման գնացել: Նրանք Ադրբեջան են թռել Վլադիմիր Պուտինի նախագահական պատվիրակության կազմում: Ինչ-որ մեկը ինչ-որ բան շփոթել էր: Ադրբեջան էին ուղարկել հայ Գրիգորյանին: Խնդիրները սկսվել են օդանավակայանում՝ ադրբեջանցի սահմանապահները խոսելու ունակությունը կորցրել էին:

Իսկ հայրս հանգիստ ասել է. «Եղբայրներ, ես Մոսկվայից եմ: Զեյնալովան և էլի մի քանի ադրբեջանցիներ իմ գործընկերներն են: Մենք միասին աշխատում ենք»: Զինված սահմանապահներն անհանգստ էին: Դա մեծ սկանդալ էր: Սակայն Պուտինի մամուլի ծառայությունը բավական սկզբունքային էր: Որպեսզի հանգստացնեն սահմանապահներին, հայրիկին բեյջ են տվել, որի վրա գրված էր «Վլադիմիր Պուտինի անձնական օպերատոր»:

Սերգեյ Գրիգորյանը մահացել է 72 տարեկան հասակում, այս տարի: 

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն