Ֆեդերերը 8-րդ անգամ դարձել է Ուիմբլդոնի հաղթող

Загрузка...

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը իր կարիերայի ընթացքում 8-րդ անգամ դարձավ Ուիմբլդոնի չեմպիոն:

Ուիմբլդոնի տղամարդկանց մենապայքարում եզրափակչում մրցում էին խորվաթ Մարին Չիլիչը և շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը: 1 ժամ 41 րոպե ձգված մրցախաղում Ֆեդերերը հաղթեց 3 սեթերում՝ 6:3, 6:1, 6:4 հաշվով:

Ֆեդերերը վերջին անգամ Ուիմբլդոնում հաղթել էր 2012 թվականին: Սա շվեյցարացու 8-րդ հաղթանակն է Ուիմբլդոնի եզրափակչում և «Մեծ սաղավարտ»-ի 18-րդ տիտղոսը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն