Արտակարգ դեպք Երևանում. տրանսսեքսուալները դանակի սպառալիքով թալանել են իրենց «կլիենտին»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հուլիսի 15-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Լյովա Պ.-ն Ոստիկանության կենտրոնական բաժին հայտնել է, որ ինքը «Օդնոկլասնիկ» սոցկայքով ծանոթացել է մի աղջկա հետ, մի քանի օր շփվել, որից հետո երեկ հանդիպել է նրան: 

Լյովա Պ.-ն հանդիպման թեժ պահին պարզել է, որ դա ոչ թե աղջիկ է, այլ տրանսսեքսուալ, ով Սարյան փողոցի շենքերից մեկում իրենից գումար է վերցրել, պայմանով, որ բողոք չներկայացնի: 

Արդեն այսօր՝ հուլիսի 16-ին Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի համայնքային ոստիկանության բաժանմունքի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի և 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, դարանակալելով Սարյան փողոցի 20/1 շենքի մոտ, այդ շենքի բնակարաններից մեկից Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Աշտարակ քաղաքի բնակիչ 32-ամյա Պողոս Ա.-ին և Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա Հայկ Դ.-ին: Պարզվել է, որ նրանք իրենց բնակարանում Լյովա Պ.-ին դանակի սպառնալիքի տակ են պահել և հափշտակել վերջինիս մոտ եղած գումարը: 

Բնակարանի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, ինչպես նաև՝ Լյովա Պ.-ի գումարը: 

Շարունակությունն՝ այստեղ

Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2017/07/16/1072684/

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն