Աստղագուշակը հուլիսի 16-ի համար

Загрузка...

FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի:

Խոյ

Խոյերին խորհուրդ է տրվում հանգստյան օրերն օգտագործել հենց հանգստի համար: Իրավիճակը չի կարելի պարզ համարել. որոշ իրադարձություններ կարող են տագնապեցնել կամ տխրեցնել, հեռանկարները կարող են մշուշոտ լինել: Բարեբախտաբար, աստղերը ձեզ պարգևում են լավատեսություն և նույնիսկ ամենաանորոշ իրավիճակում կողմնորոշվելու ունակություն: Չի խանգարի ժամանակին կանգ առնելու, մարդկանց հետ հաշվի նստելու ունակությունը:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ է տրվում հիշել անվտանգության միջոցառումների մասին: Շատերը ստիպված կլինեն պատասխանատվություն կրել ոչ միայն իրենց, այլև նրանց համար, ովքեր գտնվում են իրենց խնամակալության տակ, իրենց տարածքում: Որոշակի սահմանափակումների պահպանումը թույլ կտա չվախենալ տհաճություններից, նվազագույնի հասցնել անցանկալի երևույթները: Այս հանգստյան օրերին չարժե մեծ ծրագրեր կազմել:

Երկվորյակ

Երկվորյակներն այս հանգստյան օրերին ստիպված կլինեն հաշվի նստել իրադրության հետ: Սահամանափակել կարող է ընդհանուր իրավիճակը, պաշտոնական կարգադրությունը, ինչ-որ մեկի պահանջը, ինչպես նաև գործընկերոջ բնավորությունը և տրամադրությունը: Հնարավոր է ստիպված լինեք զիջումների գնալ, լինել ստվերում, արդարացնել սպասումները: Հարաբերություններն այժմ կայուն են, սակայն կարևոր է դրանց լրացումը:

Խեցգետին

Այս հանգստյան օրերին Խեցգետինները ճիշտ կանեն հաշվի առնել իրենց ինքնազգացողությունը: Չարժե ձեզ վրա վերցնել ավելին, քան կարող եք դիմանալ: Հատկապես պետք է պատասխանատու լինեն իրենց առողջության համար այն Խեցգետինները, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ, բուժման կուրս են անցնում: Խորհուրդ է տրվում չափավորել ծանրաբեռնվածությունները, պահպանել սնման ռեժիմը, կենդանիների հետ շփման մեջ չի խանգարի զգուշությունը:

Առյուծ

Առյուծները հիմնական իրադարձությունների կառավարումը վերցնում են իրենց ձեռքը: Աստղերը խորհուրդ չեն տալիս այս հանգստյան օրերին չափից շատ աշխատել, ձեզ չափից դուրս ֆիզիկական և հոգեկան ծանրաբեռնվածությունների ենթարկել, իսկ հանգստի ընդհանուր ոճն արժե ընտրել ինքնուրույն: Կախված իրավիճակից՝ ձեզ կարող է գրավել մենակությունը, ինտենսիվ ինտելեկտուալ կամ ստեղծագործական գործունեությունը, միջոցառումների մասնակցությունը:

Կույս

Կույսերի ուշադրությունն այս հանգստյան օրերին կենտրոնացած կլինի տնային իրավիճակի կամ կարևոր գործի վրա, որին մասնակցել ստիպում են հանգամանքները: Ձեզ կարող է տրվել նաև ստեղծագործության համար տարածություն և ժամանակ, բայց սահմանափակ: Դժվար թե հաջողվի զբաղվել սիրելի գործով, քանի դեռ չեք կատարել ամենը, ինչ ձեզանից պահանջվում է, կամ ազատության թույլտվություն չեք ստացել:

Կշեռք

Չնայած հնարավոր թյուրիմացություններին՝ Կույսերի համար օրը հաջող է: Գլխավոր ցանկությունները կկատարվեն, կամ կկարողանաք մոտեցնել դրանց իրագործումը: Ժամադրության, ուղևորության, գնումների, այլ միջոցառման ընդհանուր ծրագիրն ավելի լավ է կազմել նախօրոք: Զվարճանքները կարող են զուգակցվել ուսումնասիրությունների, փիլիսոփայական մտորումների հետ: Ամենաողջամիտ Կշեռքները կլցվեն համբերությամբ և կարևոր հարցի լուծումը կվստահեն բախտին:

Կարիճ

Կարիճներին աստղերը խորհուրդ չեն տալիս շտապել խոշոր վճարումների և ներդրումների հարցում. գայթակղիչ որոշումները կարող են մի շարք կողմնակի հետևանքներ ունենալ: Անցանկալի է հաստատել ծրագրերը. դուք դեռևս հակված եք փոփոխված հանգամանքների նկատմամբ կիրառել նախկին չափանիշները, ինչի պատճառով մեծանում է հաշվարկներում և ընտրության մեջ լուրջ սխալ թույլ տալու հավանականությունը: Այնուամենայնիվ, այսօր վատ օր չէ փորձարկման համար:

Աղեղնավոր

Չնայած հուսադրող միտումներին՝ շատ Աղեղնավորների համար այսօր դժվար կլինի հաղթահարել հուսահատությունը և կասկածները: Բացառված չեն տրամադրություն ուժգին տատանումները: Աստղերը հուշում են, որ հավակնոտ նախաձեռնությունները վաղաժամ են, սակայն ստեղծված պայմաններում ձեր ժամանակավոր անկյունը գտնելը միանգամայն իրական է: Չարժե հավակնել միայն այն բանին, ինչը տվյալ պահին ձեզ համար անհասանելի է:

Այծեղջյուր

Այսօր Այծեղջյուրները խառը զգացմունքներ կապրեն, որոնցից ոչ բոլորը կենսահաստատ կլինեն: Օրվա տարբեր պահերին ձեզ կարող է այցելել անվստահությունը, նախանձը, կարոտը, կասկածամտությունը, բացառված չեն ճնշվող վախերը, խանդը: Աստղերը խորհուրդ են տալիս խուսափել խոնավ, մութ, խուլ վայրերից, ինչպես նաև այն ամենից, ինչն այժմ կապվում է նեգատիվի հետ: Անհանգստացնող հարցերն ավելի լավ է տեղափոխել մտավոր հարթություն:

Ջրհոս

Ջրհոսներին այս օրը թույլ կտա շատ բան հստակեցնել, ինչն ավելի իրատեսական կդարձնի ծրագրերը: Հնարավոր են պատկերն աղավաղելու կամ գունազարդելու փորձեր, սակայն առանց դժվարության կտեսնեք իսկությունը, եթե ճշմարտությունը գերադասում եք պատրանքներից: Շփման մեջ պետք կգա արտիստիզմ և հումորի զգացում, սակայն պակաս կարևոր չէ ազնիվ երկխոսությունը, խելամիտ փոխզիջումը, ուրիշներին լսելու պատրաստակամությունը:

Ձկներ

Ձկներն այսօր կարող են դառնալ իրենց կամ ուրիշների պատրանքների զոհը: Հնարավոր է աղավաղված պատկերացում ժամկետների, նպատակների և միջոցների, օրենքների և բարոյական սահմանների, պարտքի նկատմամբ: Կարող է ուժգնանալ հրաշքի հույսը: Հնարավոր է առանցքային գործոնների թերագնահատում կամ գերագնահատում: Այսօր անցանկալի է կարևոր ծրագրեր կազմելը և ձեզ վրա անհատական պատասխանատվություն վերցնելը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն