Երեկ Արմավիրի մարզում ջրանցքից դուրս բերված մահացած տղամարդը Ուկրաինայի քաղաքացի էր. (բացառիկ տեսանյութ)

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի քննչական մարզային վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ Վաղարշապատի ոստիկանապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ և քննչական համատեղ գործողություններ, պարզել են երեկ՝ հուլիսի 14-ին, Արմաիրի մարզի Բաղրամյան գյուղով հոսող Ստորին Հրազդան ջրանցքում հայտնաբերված տղամարդու ինքնությունը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ջրահեղձ եղած քաղաքացին 70-ամյա Ստեփան Եղունյանն էր, ով Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի էր: 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 14-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Բաղրամյան գյուղի վարչական տարածքում գտնվող Ստորին Հրազդան ջրանցքում տղամարդու դի կա:

Դեպքի վայր էին ժամանել ԱԻՆ ՓԾ Վաղարշապատի թիվ 29 փրկարարական ջոկատը՝ հրամանատարի տեղակալ Արման Ավետիսյանի գլխավորությամբ:

Տեղում էին նաև Բաղրամյանի գյուղապետարանի աշխատակիցները՝ գյուղապետ Գոռ Միրզոյանի գլխավորությամբ:

Ժամանել էին նաև Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:

Շարունակությունը՝ այստեղ

Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2017/07/15/1072603/

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն