Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի գնա»-ն ռեկորդային դիտումներ ունի. (տեսանյութ, լուսանկար)

Հայկական շոու բիզնեսի պատմության մեջ ամենադիտված տեսահոլովակների շարքը լրացրեց ևս մեկ կատարում. դա աղմուկ հանած ու հատկապես մեր ոչ լավ բարեկամների կողմից սիրված ու գնահատված «Մի գնա»-ն է: Տեսահոլովակի ներկայիս դիտումների քանակը հատում է 60 միլիոնի սահմանը, սակայն, ինչպես ասում են, ամեն ինչ դեռ առջևում է, քանի որ ամառային սեզոնին Թուրքիա այցելող տուրիստների մեծ մասն իրենց հայրենիք են վերադառնում մեգահիթն անգիր արած:

Ականատեսներն ասում են, որ երգը հնչում է Թուրքիայի բոլոր սրճարաններում, ժամանցային վայրերում, բնակարանների պատուհաններից ու մեքենաներից: Լավ է սա, թե վատ, արդեն հարցի ուրիշ կողմն է, սակայն այն, որ հայ կատարողների երգն այդքան մասսայական դարձավ Թուրքիայում, փաստում է նրա մասին, որ երգն իրոք նրանց սրտով է գրված.
 

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն