Աստղագուշակը հուլիսի 14-ի համար

FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի:

Խոյ

Շատ Խոյերի մոտ նախօրեին ձևավորված տրամադրությունը և գործելաճը փոփոխություն չեն կրի նաև այսօր: Գլխավոր առաջադրանքներից մեկը հետևողականությունն է. ամեն ինչ անհրաժեշտ է ավարտին հասցնել: Դա ճիշտ է ոչ միայն մանր գործերի, այլև մասշտաբային գործընթացների համար: Չարժե խուսափել աշխատանքի բարդ, վտանգավոր, կեղտոտ մասերից, քանզի հետ արգելքների հաղթահարումը մեծագույն հաճույքը կպարգևի:

Ցուլ

Ցուլերը կարող են ապավինել ընկերներին և մտերիմներին. նրանք կձեռնարկեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի կատարեն աշխատանքի իրենց հատվածը և հնարավոր է, որ ինչ-որ բան էլ ձեր փոխարեն անեն: Մշտական միության մեջ արժե առաջնորդությունը թողնել երկրորդ կողմին: Ամուսնական հարաբերություններում կանանց խորհուրդ է տրվում նախաձեռնությունը թողնել տղամարդկանց: Չարժե մրցակցության մեջ մտնել, քանզի մրցակիցը կարող է ավելի ուժեղ լինել:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ չի տրվում այսօրվա համար հանգիստ, ազատ ստեղծագործություն, զվարճալի միջոցառումներ ծրագրել, նամակագրություն կամ ուսումնական նոր շրջան սկսել: Աշխատանքը կարող է չափից դուրս շատ լինել, որպեսզի այլ զբաղմունքների համար ժամանակ մնա: Օրը հարմար է ինտենսիվ բուժական միջոցառումների համար: Կարող եք շատ հոգսեր ունենալ՝ կապված կենդանիներին պահելու, վերանորոգման կամ մաքրության հետ:

Խեցգետին

Խեցգետինները կարող են զարգացնել երեկվա հաջողությունները և հասնել նոր, տպավորիչ բարձունքների: Լավ օր է ինքնահաստատման համար: Եթե նախօրեին դանդաղկոտություն և ծուլություն եք դրսևորել, հնարավորություն ունեք բաց թողածը լրացնելու: Խորհուրդ չի տրվում կտրուկ փոխել հետաքրքրությունների ուղղությունը, գործելաոճը, իրադրությունը. ուղղությունը փոխելու և ձեզ նոր դերում գտնելու փորձերն ամենայն հավանականությամբ կտապալվեն:

Առյուծ

Առյուծներին աստղերը խորհուրդ չեն տալիս հետաձգել լարված աշխատանքը: Այսօրվա գործադրած ջանքերը կարող են երկար, բարդ ճանապարհի տրամաբանական ավարտը լինել: Չարժե խնայել հոգեկան և ֆիզիկական ուժերը, իսկ եթե պետք է՝ նաև գործում հավելյալ ներդրումները: Եթե քրտնաջան աշխատել եք նաև նախկինում, ապա մշակված հողը գերազանց պտուղներ կտա: Անկախ զբաղմունքի տեսակից՝ երեկոյան խորհուրդ է տրվում հանգստանալ:

Կույս

Կույսերի մտքերն ու ցանկություններն ավելի հստակ են դառնում, սակայն այսօր հանգամանքները դեռևս թույլ չեն տալիս լիովին անցնել նոր ծրագրերի իրագործմանը: Չարժե դրա համար հուսահատվել. այս օրը թույլ է տալիս լավ աշխատել և աշխատանքին համապատասխան վարձատրություն ստանալ: Բացառված չէ, որ ստանաք ավելին, քան ծրագրել էիք: Կարելի է ապավինել ազգականների և մերձավոր շրջապատի աջակցությանը:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում խորասուզվել առօրյայի մեջ և մի շարք գործեր ավարտին հասցնել: Անհրաժեշտ արդյունքին այսօր կհասնեք միայն համառության շնորհիվ: Քանի դեռ մի շարք հարցերում վերջակետ չեք դրել, դժվար կլինի նոր ուղղությամբ թեքվել: Չարժե հրաժարվել, եթե ձեզ օգնություն են առաջարկում: Խորհուրդ է տրվում կարգի բերել գործիքակազմը և նյութական հիմքը. փողի կամ այլ ռեսուրսների պակասությունը կարող է տհաճ խոչընդոտներ ստեղծել:

Կարիճ

Կարիճներին խորհուրդ է տրվում օրն առավելագույն արդյունավետությամբ օգտագործել: Այսօր շատերը մրցակիցներ չունեն, քանզի ունակ են իրենց վարպետությունը ցույց տալ նույնիսկ փակ աչքերով: Օրը հարմար է հեղինակության ամրապնդման համար, պայմաններ է ստեղծում շահեկան գործարքների և կառավարչական որոշումների, ծառայություններ մատուցելու և ստանալու համար: Եթե փորձը չի բավարարում, ճիշտ գործելաոճը կհուշի ինտուիցիան:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ է տրվում մինչ գիշեր խուսափել հրապարակայնությունից: Դա ամենևին չի նշանակում պասիվություն: Հնարավոր է ձեզ ավելի հարմար լինի զբաղվել գործերով բնության մեջ, միայնակ, փակ տարածքում: Արտաքին հաջողություններն այսօր այնքան կարևոր չեն, որքան հոգեկան բավարարվածությունը: Իդեալական տարբերակը ֆիզիկական և զգացմունքային ակտիվության հավասարակշռված համատեղումն է:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին այսօր հեշտությամբ կհաջողվի ցանկացած համագործակցություն, սակայն ամենագլխավորը կարևոր մարդու հետ հարաբերությունների ամրապնդումն է: Դա կարող է լինել հին ընկերը, հաճախորդը, գործընկերը, ազդեցիկ բարեկամը: Գործնական և կենցաղային շահը չպետք է լինի նման միության միակ հիմքը, դրանում պետք է լինի նաև զգացմունքային և հոգևոր միասնություն, փոխադարձ հարգանք: Ողջունվում է նաև ընդհանուր հիշողությունների առկայությունը:

Ջրհոս

Ջրհոսների համար այս օրը կարող է այնքան էլ հարմարավետ չլինել, սակայն վերջիվերջո, արդյունավետ կլինի: Անհրաժեշտն անելու համար հնարավոր է ստիպված լինեք հաղթահարել ինքներդ ձեզ, փոխարենն օրվա վերջում կատարած պարտքի զգացում կունենաք: Բացառված չէ, որ աշխատանքի ընթացքում հավելյալ դժվարություններ ի հայտ գան: Հարմար պահ է ֆիզիկական դիմացկունության և կամքի ուժի մարզման համար:

Ձկներ

Ձկներին խորհուրդ չի տրվում թուլացնել տեմպը, քանզի այսօր գերազանց օր է ակտիվության համար: Օրը թույլ է տալիս մեծ ծավալի աշխատանք կատարել, զուգահեռ առաջադրանքներ լուծել: Ամաչկոտ Ձկներն ավելի ինքնավստահ կդառնան: Կարելի է կոնկրետ արարքով հաստատել ձեր համոզմունքները, դժվար իրավիճակում պաշտպանություն ստանալ, իրականացնել երազանքը: Լավ է ընդլայնել համագործակցությունը, մասնակցել միջազգային նախագծերի:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն