Աստղագուշակը հուլիսի 13-ի համար

FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի:

Խոյ

Այսօր Խոյերին հրապուրում է ինտրիգը, վտանգը, էկզոտիկան: Առօրյա զբաղմունքները կարող են հետաքրքրություն չառաջացնել: Ռիսկի ձգտումը պետք է համատեղվի ինքնապահպանության բնազդի հետ, այլապես կարող եք աննկատելիորեն հայտնվել թակարդում: Կարող է ուժգնանալ ֆինանսական և հարկային հարցերի, մահվան և վերածնման թեմայի նկատմամբ հետաքրքրությունը: Հակառակ սեռի ներկայացուցչի հետ հարաբերություններում շեշտը կարող է ռոմանտիկ նրբություններից տեղափոխվել սեքսուալ նրբությունների վրա:

Ցուլ

Ցուլերի համար կարող են նշանակություն ստանալ անշարժ գույքի, տնային հարմարավետության, ժառանգության, տարածքի բարեկարգման կամ պահպանման թեմաները: Հարաբերություններում արժե ուշադրություն դարձնել փոփոխված շեշտերին: Բացառված չէ, որ երկրորդ կողմին ամեն ինչ ձեռք է տալիս, իսկ դուք թաքուն դժգոհ եք դերերի բաշխումից և երազում եք ինչ-որ բան փոխել: Չարժե ինտրիգների համար հող նախապատրաստել:

Երկվորյակ

Երկվորյակները կարող են ժամանակավորապես հայտնվել ուժեղ զգացմունքների իշխանության ներքո: Կարևոր նախաձեռնությունների համար պահը հարմար չէ, այդ իսկ պատճառով` չծախսված հոգեկան էներգիան կարող է անպետք ինտրիգների պատճառ դառնալ: Աստղերը խորհուրդ են տալիս էմոցիոնալ էներգիան ներդնել գործի մեջ, որը տվյալ պահին հրատապ է: Դա կարող է լինել աշխատանքային պարտականությունները, վարպետության կատարելագործումը և այլն:

Խեցգետին

Խեցգետինների համար օրը հաջող կդասավորվի: Շատ բան կհաջողվի` անկախ տրամադրությունից և պայմաններից: Ոչ վատ արդյունքներ հնարավոր են բիզնեսում, սպորտում, ստեղծագործության, հետազոտական գործունեության մեջ: Կարելի է տպավորիչ արդյունքի հասնել` զբաղվելով բարդ, ոչ անվտանգ գործունեությամբ, ճգնաժամների հաղթահարմամբ, քանզի այսօր հենց ճակատագիրն է պահպանում ձեզ լուրջ տհաճություններից: Չարժե ամենից վեր դասել շահը:

Առյուծ

Առյուծների զգացմունքներն այսօր ավելի խորը, ինտենսիվ են դառնում: Շատ Առյուծներ միաժամանակ կառանձնանան ագրեսիվությամբ և խոցելիությամբ` կախված իրավիճակից: Հնարավոր է սեփական իրավունքները, տիրույթները, ձեռքբերումները, անձնական կյանքը, մտերիմներին խանդոտ պաշտպանելու ձգտում: Ուշադրության կենտրոնում կարող են հայտնվել ընտանեկան գործերը, անձնական տարածությունը կամ սեփական բիզնեսը:

Կույս

Այսօր Կույսերի բախտն ուղղակի առեղծվածային կերպով կբերի, սակայն գլխավորը հաջողակությունը չէ: Իրավիճակը տրամադրում է շփման շրջանակի փոփոխության, անձնական ուշադրության, գիտակցության վերակառուցման: Հնարավոր է հաջողվի վերսկսել հետաքրքիր նախագիծը, վերածնել հին հետաքրքրությունը, վերականգնել ոչ վատ ֆինանսական աղբյուրը: Բացառված չէ, որ ստիպված լինեք նորից պատասխանատվություն ստանձնել կամ ձեր ներսում բարոյական աջակցություն գտնել:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում զբաղվել անավարտ գործերով: Եթե ծրագրում եք անցում այլ ոլորտ, կարևոր է արժանապատվորեն դուրս գալ գործողությունների ներկա փուլից` ձեր նկատմամբ բարեհաճ տպավորություն թողնելով: Ակտուալ է ծառայությունների մատուցումը, գնումների, գործարքների կատարումը: Այսօր լավ է գնել և վաճառել գործիքներ, տեխնիկա, դեղորայք, միս, ալկոհոլ, համեմունք: Արժե զգույշ լինել ոճի ընտրության հարցում:

Կարիճ

Կարիճներին այսօր կարևոր է չվատնել իրենց մեծ պոտենցիալը: Ավելի հեշտ և հաջող կստացվեն հին գործերը` կապված ծանոթ գործիքների և ռեսուրսների օգտագործման հետ: Նոր ուղղություններում իրավիճակը կամ տրամադրությունը կարող են տրամադրել պասիվության, երազկոտության, տեմպի դանդաղ հավաքման: Նման խոչընդոտները հաղթահարելուն կօգնի զգացմունքային անհարմարությունը: Ջանք թափելու կդրդի նոր, վառ ծրագրի, ուժգին ցանկության ի հայտ գալը:

Աղեղնավոր

Աղեղնավորները կարող են զբաղվել աշխատանքի քողարկված մասով, անվտանգության համակարգերի ստուգմամբ, թիկունքի ամրապնդմամբ, հավելյալ ռեսուրսների, գաղտնի հովանավորության որոնումով: Կարելի է ստեղծել կամ օգտագործել տեխնիկական կամ հոգեբանական պաշարները: Օգտակար կլինի յոգայով, մարտարվեստներով զբաղվելը: Հարմար օր է զգացմունքայնության դրսևորման համար, սակայն արժե զերծ մնալ բացահայտ նախաձեռնություններից:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին աստղերն այսօր խորհուրդ են տալիս կանգ առնել ծանոթ գործերի վրա: Վիճելի դեպքերում չարժե տրվել ռոմանտիկ և զգայական ազդակներին, ավելի լավ է կողմնորոշվել գործնական և կենսական հոտառությամբ, ինքնապահպանման բնազդով: Անցանկալի են ռիսկային փորձարկումները: Պահպանելով նշյալ կանոնները` կարող եք ոչ միայն հեշտությամբ գլուխ հանել ցանկացած առաջադրանքից, այլև ընդլայնել ձեր նախկին հնարավորությունները:

Ջրհոս

Ջրհոսները ստիպված կլինեն ժամանակավորապես ընդունել թելադրվող կանոնները: Եթե դրանք արդեն ծանոթ են, դժվար չի լինի ձեզ հավաքել և հարմարվել առաջարկվող սցենարին: Եթե ձեզ տհաճություն է պատճառում ուրիշի արժեքային համակարգը կամ աշխատանքային մոտեցումը, ավելի լավ է հրաժարվել ակտիվությունից: Ցանկալի է ավելի հանգիստ լինել, չտրվել հարաբերությունները սրելու, անցյալը հիշեցնելու, վեճ կամ սադրանք հրահրելու գայթակղությանը:

Ձկներ

Ձկներն այսօր հաջողակ են ցանկացած նախաձեռնությունում: Սա գործողությունների օր է, գեղագիտական և ինտելեկտուալ նրբությունները երկրորդ պլանում են: Ուժեղ է զգացմունքային, գործնական կամ հոգևոր խթանը, ինչպես նաև կայանալու, ապացուցելու, համոզելու, ազդեցությունն ընդլայնելու ցանկությունը: Լավ կտանեք ծանրաբեռնվածությունները: Կարելի է ակտիվորեն զբաղվել բիզնեսով, պարապմունքներով, մաքրությամբ, բարդ առանձնահատուկ գործողություններով:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն