Գործարար Ռուբեն Վարդանյանը հայկական ընդդիմության տապալման հիմնական պատճառն է

Գործարար Ռուբեն Վարդանյանը հայկական ընդդիմության տապալման հիմնական պատճառն է: Լինելով Հայաստանում գործող ամենախոշոր գործարարը՝ նա անխոցելի իմիջ ունի: Իր ուղղությամբ ցեխ նետողը անխուսափելիորեն ինքն է ցեխոտվում: Կորտեժ չունի, թիկնազոր նույնպես, որդին առաջնագծում է ծառայել, Ամերիայում աշխատավարձերը բավական բարձր են, բռնում, ռեստորան-կազինոյի տեղը դպրոց ա բացում, Տաթևում անհասկանալի փողեր ա ներդնում: Իր հայաստանյան ակտիվները գերազանցում են 1 միլիարդ դոլարը, իսկ եթե ճոխ հաշվենք, 1,5-ն էլ կանցնեն: Չկա Հայաստանում մի գործարար, ում փաստացի ակտիվները նույնիսկ մոտ լինեն այդ թվին: Էն հորինված միլիարդների մասին չէ խոսքը, այլ կոնկրետ բալանսի վրա գտնվող, հստակ հաշվառվող թվերի:

Առողջ մարդու մոտ պիտի հարց առաջանա. եթե Վարդանյանը ավազակ չի, գող չի, հանցավոր ռեժիմի մասնիկ չի, քաղաքականացված չի, բա ո՞նց ա էս ավազակապետության մեջ դարձել ամենախոշոր ակտիվներով բուրգի ղեկավարը: Ինչու ձեռքից չեն խլում, ինչու հարկայինը չի ճնշում: Եթե ոչ մի նորմալ մարդ Հայաստանում չի կարա գործ անի, ինչու է նա կարողանում: Կա՛մ նա է «աննորմալ», կա՛մ պետությունը այդքան էլ ավազակապետություն չէ, որքան ոմանք կցանկանային, որ լիներ... Չկա մեկը, ով ընդդիմության գործերի մեջ էսքան ք***ծ լինի, ինչքան Ռուբեն Վարդանյանը: Ծռերը սխալ տեղից էին սկսել, պիտի Վարդանյանի խփեին...

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10158993318615501

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն