Ինքներս մեզ փորձում ենք խաբել, երբ ասում ենք, որ Ադրբեջանի կողմից զենքի ձեռքբերումը դա բիզնես է

Ամեն անգամ Ադրբեջանի կողմից զինամթերքի ու նոր զինատեսակների ձեռք բերումից հետո լսում եմ, թե դա բիզնես է և այլն: Ինքներս մեզ փորձում ենք խաբել, կամ հույս տալ: Այդ փուչիկը, որը մենք փչում ենք, մի օր այդ զենքերի հետ պայթելու է մեր գլխին:

Մենք պետք է աշխատանքներ տանենք, չեմ ասում հայտարարություններ տարածենք, այլ ռեալ դիվանագիտական խողովակներով, բիզնես և անձնական կապերով աշխատանքներ տանենք, որպեսզի գոնե բարդացվի Ադրբեջանի կողմից զենք և զինամթերք ձեռք բերելու պրոցեսը հատկապես ՌԴ-ից:

Չասեք թե Ռուսաստանը չեղավ էն մյուսը կլինի, չկա նման բան: Ես անհանգստանում եմ, որ Ադրբեջանը այդ քանակությամբ և այդպիսի պարբերությամբ զենքի և զինամթերքի խմբաքանակ է գնում: Ինչպես արդեն հայտնի և պարզ է, Ադրբեջանը հույսը դրել է հուժկու և արագ պատարեզամի վրա, դրա համար մինչև ատմները զինվում ու զինվում է...

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/444875825892364

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն