Աստղագուշակը հուլիսի 12-ի համար

FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի:

Խոյ

Օրը հարմար է ազատ ժամանցի համար: Շատ Խոյեր վստահելի շփման կարիք կզգան, սակայն համապատասխան զրուցակից անհրաժեշտ պահին կարող է չգտնվել: Անցանկալի են նպատակային հանդիպումները և ուղևորությունները, քանզի մեծ է հավանականությունը անըմբռողության, խճճվածության, ուշացումների: Բացառված չեն տարօրինակ պատահարները ճանապարհին կամ ձեր տան մոտակայքում: Այսօր լավ է թուլանալ, երաժշտություն լսել, լինել բնության գրկում:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ է տրվում քննադատորեն մոտենալ իրենց երևակայություններին և զգացողություններին: Օրվա ընթացքում ձեզ կարող են այցելել իրականության հետ որևէ կապ չունեցող բազմաթիվ ենթադրություններ: Այսօր դժվար կլինի երկար կենտրոնանալ մեկ նպատակի վրա, ուշադրությունն անընդհատ կցրվի: Բացառված չէ մոռացկոտությունը: Ճանապարհ ընկնելիս ցանկալի չէ մեծ գումար, ինչպես նաև թանկարժեք իրեր ձեզ հետ վերցնել: Խորհուրդ է տրվում հետաձգել գնումները, կոնկրետ հարցերի քննարկումները, ճշգրտող տվյալների որոնումը:

Երկվորյակ

Երկվորյակներն օրը կանցկացնեն կասկածների կամ անորոշության մեջ: Ծրագրերը կարող են չեղյալ հայտարարվել, հաշվարկները կարող են չարդարանալ կամ իրագործվել ոչ այնպես, ինչպես ծրագրել էիք: Հաճելի իրադարձությունը, որին սպասում եք, կարող է հետաձգվել մինչ վաղը: Այսօր կարելի է ազատություն տալ երևակայությանը, սակայն չարժե կոնկրետ որոշումներ ընդունել: Օգտակար կլինի շատ հեղուկ օգտագործել, սակայն չարժե տարվել ալկոհոլային խմիչքներով:

Խեցգետին

Այսօրվա իրադարձությունները շատ Խեցգետինների համար ծուռ հայելու նման կլինեն: Ցանկությունները կատարվում են և խնդրանքներն իրականանում են, սակայն ոչ այնպես, ինչպես երազում էիք: Չարժե դրանում մեղադրել այլ մարդկանց կամ ճակատագրին: Դրա փոխարեն` ավելի լավ կանեք նայեք ձեր ներսը. գուցե ինքներդ այնքան էլ լավ չեք հասկանում ձեր պահանաջները և, որպես հետևանք, սխալ եք ձևակերպում: Այսօր չարժե մեծ նշանակություն տալ երազներին և գաղտնի նշաններին, քանզի կարող եք դրանց իմաստը սխալ ընկալել:

Առյուծ

Այսօրվա իրադարձություններն Առյուծներն հույս են ներշնչում, սակայն անհրաժեշտ արդյունքի ճանապարհին կարող են անսպասելի արգելքներ հայտնվել: Ամենայն հավանականության, պատճառներն օբյեկտիվ, ոչ անձնական բնույթի կլինեն: Անորոշություններ հնարավոր են նաև հին ծանոթների հետ շփումներում, սակայն առավելագույն անըմբռնումը կլինի այն մարդկանց հետ շփումներում, ում դեռ վատ եք ճանաչում: Չարժե շտապել ո՛չ բացասական, ո՛չ դրական ենթրադրություններում: Չարժե ապագայի ծրագրեր կազմել, ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել:

Կույս

Կույսերին խորհուրդ չի տրվում շտապեցնել իրադարձությունները և հապշտապ ենթադրություններ անել: Այսօր մեծ է անորոշությունը ծրագրերում և նպատակներում: Ձեզ հետաքրքրող մարդու պահվածքը կարող է դառնալ խորհրդավոր, հետաքրքիր կամ երկիմաստ: Ձեզ կարող են դավաճանել ինչպես հատուկ, այնպես էլ ակամա` հանգամանքների բերումով: Խնդիրներ կարող է հավելել ձեր սեփական ձգտումը պատրանքներին: Չարժե ժամանակ անցկացնել անծանոթ, կասկածելի մարդկանց ընկերախմբում:

Կշեռք

Կշեռքներին լավ օր է սպասվում: Մանր անհաջողություններն ու պատահականություններն ընդհանուր պատկերը չեն փչացնի, սակայն կարող են դրդել որոշ միջոցառումներ տեղափոխել հաջորդ օրը: Հնարավոր են ժամանակավոր ուշացումներ ճանապարհին, աննշան խնդիրներ կապի և սպասարկման հետ: Կարող են իրենց մասին հիշեցնել ձեր օրգանիզմի առանձնահատկությունները: Եթե առողջության մասին մտահոգվելու հիմք ունեք, արժե ձեզ մոտ ունենալ անհրաժեշտ դեղորայքը:

Կարիճ

Կարիճներին խորհուրդ չի տրվում օրվա իրադարձություններին լուրջ վերաբերվել: Աստղերը խորհուրդ չեն տալիս ամեն ինչում փնտրել մեկի չար մտադրությունը կամ մոտալուտ վտանգի նշաններ: Շատ դեպքեր թյուրիմացության արդյունք կլինեն: Դրանցից առանց կորուստների և նույնիսկ օգուտով դուրս գալ կօգնեն հոգեբանական ճկունությունը, հումորի զգացումը և հետաքրքրասիրությունը: Այդ դեպքում կկարողանաք ոչ միայն թեթև վերաբերվել ժամանակավոր խնդիրներին, այլև կբավարարեք ձեր հետաքրքրասիրությունը և սնունդ կստանաք մտորումների և երևակայությունների համար:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ չի տրվում ամբողջական պարզություն սպասել հետաքրքրող մարդկանց հետ շփումներում: Զրուցակիցները հակված են օգտագործել ակնարկներ և հուշումներ` ամենագլխավորի մասին ուղիղ չխոսելով: Մտնել խաղի մեջ, թե հրաժարվել, ընտրությունը ձերն է: Դա դրական էֆեկտ կունենա, եթե ցանկանում եք շփմանը փոքր-ինչ ինտրիգ և ռոմանտիզմ հաղորդել: Միևնույն ժամանակ, դա կարող է բերել անըմբռնման, խաբեության կամ ինքնախաբեության, եթե ձգտում եք թափանցիկ  հարաբերությունների և ազնիվ երկխոսության:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ չի տրվում ծրագրել իրենց որոշակի վարքագծի, ինչպես նաև շրջապատին խաղի կանոններ թելադրել: Ինչպես ձեզ պահել և ինչ խոսել, կհուշեն հանգամանքները: Չարժե նախապես բարդացնել իրադրությունը` սպասելով այս կամ այն դեպքին: Այսօր հնարավոր են կեղծ տագնապի պահեր, օրինակ` թվացյալ հիվանդության նշաններ: Չարժե շտապել բժշկի կամ դեղորայք ընդունել, քանի դեռ ենթադրությունները չեն հաստատվել: Այսօր չարժե նաև տարվել ծառայությունների պատվերով և գնումներով:

Ջրհոս

Ջրհոսները կարող են ապավինել իրենց ինտուիցիային: Ռացիոնալ մտածողությունն արդյունքում ավելի ճիշտ և հուսալի կլինի, քան անորոշ զգացողությունները և տպավորությունները, որոնք այսօր կարող են հաճախ փոփոխվել: Հնարավոր է թեթևակի թերասածություն սիրային և այլ մտերիմ հարաբերություններում, ինչը հարաբերություններին ինտրիգներ, ռոմանտիզմ, խորհրդավորություն կհաղորդի: Կարող է արթնանալ ստեղծագործական երևակայությունը, եթե զբաղված եք ինչ-որ ստեղծագործ աշխատանքով կամ մտածում եք, թե ուշադրության ինչ նշան դուր կգա ձեզ հրապուրող անձնավորությանը:

Ձկներ

Ձկներն այսօր ապահովագրված չեն պատահական սխալներից: Հնարավոր է անըմբռնում մտերիմների, այդ թվում` ազգականների, տնեցիների հետ: Ձկների ուժեղ կողմն այսօր կլինի նրբագույն ազդակների նկատմամբ ընկալունակությունը, իսկ թույլ կողմը` զգացմունքների, ցանկությունների և մտադրությունների անկայունությունը: Երևակայության ավելցուկն օգտակար կլինի, եթե զբաղված եք ստեղծագործական գործունեությամբ: Սակայն այն կխանգարի ձեզ, եթե ցանկանում եք կարճ ժամանակահատվածում լուծել ակտուալ գործնական առաջադրանքը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն