«Սիրածս տղային գրած նամակի համար պապաս աթոռը ջարդեց վրաս». Հայ արվամոլը անկեղծանում է

 Երրորդ դասարանում կողքիս նստած տղային էնքան էի սիրում, որ նամակ գրեցի: Ինքը դասղեկին էր ցույց տվել էդ նամակը:
 Դասղեկս տարավ տնօրենի մոտ: Քարտուղարի մոտ սպասում ենք, մամաս էլ էր էնտեղ: Երբ մամայիս ներս կանչեցին ես փախա դպրոցից:

Մեջս ուժ հավաքեցի ու գիշերը շատ ուշ տուն էկա: Պապաս պառկած էր: Թուղթը դրած էր: Ասեց` տղա ջան, մի հատ վերցրու կարդա: Վերցրեցի նամակը, կարդացի, ու ձեռնափայտով սկսեց խփել: Հետո աթոռը ջարդեց վրաս, մինչև հիմա ջարդված աթոռը մեր տանն ա: Էնպես ուժեղ էր ծեծում, որ չէի կարողանում օդը ներշնչել ու արտաշնչել:

Հետո ինձնից 10 տարի մեծ ախպերս էկավ: Պոլին պառկած թպրտում էի: Մի ծեծից պրծանք, էկավ ինքն էլ սկսեց ծեծել: Մամայիս չէին թողնում միջամտեր: Էրկու ամիս տնային կալանքի տակ պահեցին:

Էդ ժամանակվանից եմ հասկացել` ազատությունն ինչ ա:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն