Սեյրան Օհանյանի կեղծ էջը ֆեյսբուքում գրառում է կատարել Արցախում իբր զինվորի մահանալու մասին

Սեյրան Օհանյանի կեղծ էջը Ֆեյսբուքում գրառում է կատարել Արցախում իբր զինվորի մահանալու մասին։ Գրառումով, բնական է, կիսվել է կեղծ հայկական «Armenians» էջը (որն, ի դեպ, ունի մոտ 40 000 ռեալ հայ օգտատեր), ինչպես նաև դրա վրա հղում է կատարել Haqqin.az կայքը` նշելով, որ Սեյրան Օհանյանը գրառում է կատարել՝ հղում անելով ԼՂՀ ՊՆ տեղեկատվության ու Քարոզչության վարչությանը (! :)): Հավելել են, թե սա ապացուցում է, թե հայկական կողմը թաքցնում է իր կորուստները։

1. ԼՂՀ ՊԲ-ն չունի քարոզչության վարչություն։
2. Նման տեղեկատվությունը Արցախի ՊՆ կայքում չկա ու չի եղել։
3. Սեյրան Օհանյանի էջը կեղծ է։ Այդ մասին նա այս տարվա հունվարին հայտարարել է, թե պաշտոնական ներկայացող էջ գոյություն ունի (facebook.com/seyran.ohanyan.official), որն իր անունից է հանդես գալիս։ Իրական իր էջը facebook.com/SeyranOhanyan88 էջն է։
4. Հայաստանում չկա գրաքննություն բանակային թեմաների վերաբերյալ, ու ողջ տեղեկատվությունը բաց է, ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ օրենքով արգելվել է անցած տարվանից հրապարակել բանակային կորուստները, ու մինչ այսօր հրապարակված չեն իրենց կորուստները արցախյան պատերազմի ապրիլյան թեժացման օրերին։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/517design/posts/10155636448134273

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն